Կատարը կրկին առաջ է անցել ԱՄՆ-ից՝ դառնալով հեղուկ բնական գազ արտահանող ամենախոշոր երկիրն աշխարհում: Տեղեկությունը փոխանցում է Bloomberg լրատվական գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ անցած ամիս Կատարի գերսառեցված վառելանյութի արտահանումը գերազանցել է 7,5 միլիոն մետրիկ տոննան՝ փաստացի գերազանցելով Միացյալ Նահանգներին:
Bloomberg-ը գրում է, որ ձմռան ամիսներին ցածր ջերմաստիճանը, ինչպես նաև եվրոպական երկրների մտադրությունը՝ նվազեցնել կախվածությունը ռուսական գազից, ավելացրեց բնական գազի պահանջարկը և վառելիքի գների աճը:
Ձմռան ավարտից հետո ԱՄՆ արտահանման որոշ տերմինալներ օգտագործեցին թույլ պահանջարկի և ցածր գների ժամանակաշրջանը՝ տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար, ինչը հանգեցրեց ԱՄՆ-ի արտահանման նվազմանը:







