Չինաստանում սկիզբ առած մահաբեր կորոնավիրուսից Ադրբեջանում մահացության դեպքեր են գրանցվել։ Այս մասին թեև որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա, բայց ռուսական «Инфотека 24» -ի խմբագրության էլեկտրոնային հասցեին ստացվել է Ադրբեջանում կորոնավիրուսի տարածման փաստը վկայող ձայնագրություն։
Էվիմ Աբդուլազադե անուն –ազգանունով ներկայացած ադրբեջանցին ձայնագրության մեջ պատմել է, որ իր մոր ազգականը մահացել է կորոնավիրուսից։ Երբ մայրն այցելել է հիվանդանոց, բժիշկը հայտնել է, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսից արդեն 12 մարդ է մահացել։
«Կորոնավիրուսը ընդհանուր առմամբ տարածվում է Ադրբեջանում, բայց առողջապահության նախարարությունը թաքցնում է դա։ Կարծում եմ, որ դրա պատճառը Չինաստանից ներմուծվող ապրանքներն են։ Ադրբեջանը Չինաստանից մեծ քանակությամբ ապրանքներ է ներմուծում», – հայտարարել է ձայնագրության հեղինակը։
Հիշեցնենք, որ Չինաստանում և արդեն ողջ աշխարհում արագությամբ տարածվող մահաբեր կորոնավիրուսից փետրվարի 3-ի դրությամբ մահացել է 361 մարդ։ Վարակվածների թիվն արդեն հատել է 17․000-ի սահմանը։