Մայիսի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների գագաթաժողովը, որին կմասնակցեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է sputnik armenia-ն:
Միջոցառումը նվիրված է լինելու ՀԱՊԿ-ի 30-ամյակին։
«Նախատեսված է և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով»,- հայտարարել է Պեսկովը:
Նա նշել է, որ միջոցառման արդյունքների մասին լրագրողներին տեղեկատվություն կտրամադրեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը ներկա դրությամբ նախագահում է ՀԱՊԿ-ում։