Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեք Սալիվանի հետ:
Հանդիպման օրակարգային հարցերից են միջուկային ծրագրում Իրանի առաջընթացը, քանի որ Վիեննայի բանակցությունները փակուղում էին, ինչպես նաև Թեհրանի «տարածաշրջանային ապակայունացնող գործողությունները»:
Հանդիպմանը նաև ներկա է եղել Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Միշել Հերցոգը:
Հանդիպման ժամանակ Գանցն ընդգծել է ԱՄՆ-ի հետ «սերտորեն աշխատելու և ապագայում ցանկացած սցենարի պատրաստվելու անհրաժեշտությունը»:
Նա վերահաստատել է Իսրայելի հանձնառություն առ այն, որ Իսրայելը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու իր քաղաքացիներին և ինքնիշխանությունը: Միևնույն ժամանակ իսրայելցի պաշտոնյան երաշխավորել է, որ կշարունակվեն «վստահության ամրապնդման միջոցների» խթանումը այն պաղեստինցիների համար, ովքեր ներգրավված չեն ահաբեկչական գործունեության մեջ: