Սիրիացի ընդդիմադիրները հայտնել են, որ պատրաստ են միանալ թուրքական ուժերին հնարավոր նոր ռազմական գործողության պարագայում:
Երկու բարձրաստիճան հրամանատարներ ասել են, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր «Սիրիայի ազգային բանակի» ստորաբաժանումների ղեկավարներին մարտական առաջին պատրաստության հրահանգ է տրվել, քանի որ թուրքական զինուժը ուժեղացնում է ականանետային ռմբակոծությունները և անօդաչու սարքերի կիրառմամբ հարվածները քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատին» (YPG)-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
«Պատրաստվածությունը մեկ կամ երկու օր կարող է տևել: Կան հազարավոր մարտիկներ, որոնք պատրաստ են կռվել թուրք զինվորականների կողքին», – Reuters-ին ասել է սիրիական ընդդիմության հրամանատար, կապիտան Աբդուլ Սալամ Աբդուլ Ռազակը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Անկարան շուտով նոր ռազմական գործողություն կսկսի իր հարավային սահմանների երկայնքով՝ 30 կմ խորությամբ անվտանգ գոտիներ ստեղծելու համար՝ այդ շրջաններում ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարելու համար:
Անկարան, որը տարածաշրջանային հետախուզության աղբյուրների համաձայն, Սիրիայում տեղակայել է առնվազն 18,000 զինվոր, պնդում է, որ YPG-ն առնչություն ունի թուրքական տարածքում ապստամբությունների հետ:
Սիրիացի ընդդիմադիր զինվորականի խոսքերով՝ հնարավոր նոր ռազմական գործողությունը հետապնդում է երկու հիմնական նպատակ. վերահսկողության տակ վերցնել Թել Ռիֆաթը քաղաքը, որտեղ հազարավոր արաբներ են տեղահանվել, և Քոբանի՝ քրդաբնակ քաղաքը, որի գրավումը թույլ կտա Թուրքիային կապել Ջարաբլուս և Թալ Աբյադ քաղաքները, որոնք այժմ վերահսկում է: