13-06-2025 / 05:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելն աշխատում է ԱՄՆ-ի և Ծոցի երկրների հետ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ. Լապիդ

2022/05/30 15:50
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելը համակարգում է ԱՄՆ-ի և Ծոցի երկրների հետ աշխատանքները Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում:

«Մենք հավատում ենք, որ հնարավոր է կարգավորել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ: Դա մեր շահերի մեջ է մտնում»,- իսրայելական Army Radio-ի հետ զրույցում ասել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը:

«Մենք արդեն ասել ենք, որ Աբրահամյան համաձայնագրից հետո սա հաջորդ քայլն է՝ խոսելու երկար և զգույշ գործընթացի մասին: Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի և Ծոցի երկրների հետ այս ամենի շուրջ», – հավելել է նա՝ նկատի ունենալով 2020 թվականին ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Մարոկկոյի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրերը:

Ուշագրավ է, որ ըստ իսրայելական Globes օրաթերթի կիրակնօրյա զեկույցի՝ Լապիդն իր այս մեկնաբանությունները հնչեցրել է այն ժամանակ, երբ տասնյակ իսրայելցի ձեռներեցներ և գործարարներ վերջերս մեկնել էին Սաուդյան Արաբիա՝ իսրայելական ընկերություններում և իսրայելական ներդրումային հիմնադրամներում սաուդական ներդրումների շուրջ բանակցությունների համար:

Իսկ նախորդ շաբաթ Axios-ը հոդված էր հրապարակել, համաձայն որի՝ ԱՄՆ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ գաղտնի ժամանել էին Սաուդյան Արաբիա բանակցություններ վարելու համաձայնագրի շուրջ, որը խթանելու է Վաշինգտոնի և Ռիյադի  հարաբերությունները՝ միևնույն ժամանակ թագավորությանը մերձեցնելով Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Axios-ի  տեղեկացմամբ՝ Բայդենի վարչակարգը որպես միջնորդ է հանդես գալիս ավարտին հասնցելու Եգիպտոսից Սաուդյան Արաբիային Տիրան և Սանաֆիր կղզիների հանձնումը:

Կարմիր ծովի այս երկու կղզիները կարևոր տեղ են զբաղեցնում 1979 թվականին ստորագրված իսրայելա-եգիպտական խաղաղության համաձայնագրում, որը Իսրայելի քաղաքացիական և ռազմական նավերին անվտանգ անցում է խոստանում Տիրանի նեղուցների նեղ ջրային ուղիներով:

Նախորդ Լուրը

Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն

Հաջորդ Lուրը

Սիրիայի ընդդիմադիրները հայտնել են, որ պատրաստ են աջակցել երկրի հյուսիսում թուրքական ռազմական գործողությանը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի ՑՈւ հրամանատարի հետ

12/06/2025
Իրան

Իրանն ուրանի հարստացման նոր կենտրոն կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

12/06/2025
Ադրբեջան

Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը զորավարժություններ կանցկացնեն

12/06/2025
Հաջորդ Lուրը

Սիրիայի ընդդիմադիրները հայտնել են, որ պատրաստ են աջակցել երկրի հյուսիսում թուրքական ռազմական գործողությանը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի ՑՈւ հրամանատարի հետ

12/06/2025

Իրանն ուրանի հարստացման նոր կենտրոն կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

12/06/2025

Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել

12/06/2025

Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը զորավարժություններ կանցկացնեն

12/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)