21-08-2026 / 15:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը «Արևմտյան Ադրբեջանի» թեզը տարածում է նաև եվրոպական հարթակներում

2026/08/21 14:41
Ադրբեջան, Հայաստան, Միջազգային, Քաղաքականություն

Ադրբեջանը շարունակում է տարբեր հարթակներում առաջ մղել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզը՝ այն ներքին տեղեկատվական դաշտից տեղափոխելով նաև միջազգային և եվրոպական հարթակներ։ Այս մասին նշվում է Karabakh Records-ի X-ի էջում՝ ուշադրություն հրավիրելով Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում օրերս կազմակերպված միջոցառման վրա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ստոկհոլմում տեղի է ունեցել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետազոտող Զարիֆա Հագվերդիևայի «Երևան. իմ սրտում ապրող հայրենիք» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը կազմակերպվել է Ադրբեջանի դեսպանատան, պետական կառույցների և «Շվեդիա-Ադրբեջան միության» մասնակցությամբ։

Ինչպես նշում է Karabakh Records-ը, նման միջոցառումների միջոցով փորձ է արվում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը ներկայացնել որպես, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մաս՝ պատմական իրականությունը քաղաքական նպատակներով վերաիմաստավորելով և այդ նարատիվը միջազգային լսարանին հասցնելով։

Գրառման մեջ ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքի վրա, որ նման նախաձեռնություններն իրականացվում են Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների և պետական կառույցների անմիջական մասնակցությամբ։ Սա վկայում է, որ «Արևմտյան Ադրբեջան» թեզի տարածումը ոչ թե առանձին նախաձեռնությունների շարք է, այլ համակարգված քաղաքականության և արտաքին քարոզչության մաս։

Karabakh Records-ը նաև ընդգծում է, որ մշակութային և ակադեմիական ձևաչափերի օգտագործմամբ Երևանը որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելու փորձերը միտված են ադրբեջանական պատմաքաղաքական նարատիվը միջազգային հարթակներում շրջանառելուն և աստիճանաբար քաղաքական խոսույթի մաս դարձնելուն։

«Մեկ անգամ ևս հարց է առաջանում, թե որտեղ է սկսվում և ավարտվում Ադրբեջանի պատկերացրած երկարաժամկետ խաղաղությունը տարածաշրջանում, երբ Հայաստանին մեղադրվում է հարևան երկրների նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալու մեջ, սակայն մյուս կողմից պետական-պաշտոնական մակարդակով հետևողականորեն առաջ է մղվում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը՝ փորձ անելով այն հասցնել միջազգային և միջպետական տարբեր կազմակերպություններին»,-նշվում է գրառման մեջ։

Նախորդ Լուրը

Լիբանանը կշարունակի ջանքեր գործադրել իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերման համար

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ևս 15 վագոն հացահատիկ է ուղարկվել

21/08/2026
Ադրբեջան

Հայաստանը Բաքվում պահվող գերիներին տեսակցելու հարցով դիմել է երրորդ երկրի

21/08/2026
Հայաստան

Օգոստոսի 24-ին Հայաստանում 2026 թվականի ամենաշոգ օրը կլինի

21/08/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանը «Արևմտյան Ադրբեջանի» թեզը տարածում է նաև եվրոպական հարթակներում

21/08/2026

Լիբանանը կշարունակի ջանքեր գործադրել իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերման համար

21/08/2026

Թուրքիան ընդլայնում է ռազմածովային ուժերը․ կառուցվում է 61 ռազմանավ

21/08/2026

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ևս 15 վագոն հացահատիկ է ուղարկվել

21/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)