Լիբանանում ձերբակալվել է 64 փախստական, ովքեր փորձում էին անօրինական ճանապարհով լքել երկիրը և հասնել Եվրոպա:
Փախստականները ձերբակալվել են Տրիպոլի նավահանգստից մի քանի կիլոմետր հեռու գտնվող Շեյխ Զնադի շրջանում: Նրանք բերման են ենթարկվել նախքան նավարկելը:
Նմանատիպ փորձ իրականացվել էր շաբաթներ առաջ, երբ Տրիպոլի նավահանգստի մոտակայքում 60 փախստական տեղափոխող նավը շրջվել էր: Մահացել էր 7 մարդ, փրկվել 47-ը, իսկ մյուսների ճակատագիրը մնացել էր անհայտ: