05-12-2025 / 04:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են դարձրել անվտանգության աճող մարտահրավերներին և սպառնալիքներին

2022/06/17 13:19
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Երևանում իր աշխատանքներն ավարտեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի հերթական նիստը, որն անցկացվում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստից հետո ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, նիստի նախագահող Արմեն Գրիգորյանը հայտարարեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են դարձրել անվտանգության գլոբալ մարտահրավերներին ու սպառնալիքներին և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակին:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ԱԽ քարտուղարների նիստը, ինչպես միշտ, անցել է կառուցողական և հետաքրքիր մթնոլորտում:

«Այսօրվա նիստը հատկանշական էր նրանով, որ մի կողմից՝ ընթացիկ տարին հոբելյանական է կազմակերպության համար. մենք նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 30-ամյակը և ՀԱՊԿ-ի հիմնադրման 20-ամյակը, մյուս կողմից՝ նիստը անցկացվում է ինչպես աշխարհում ընդհանուր առմամբ, այնպես էլ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում աճող մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում: Բնականաբար, տվյալ գործոնը պահանջում է ժամանակին և արդյունավետ որոշումների ընդունում՝ ուղղված այդ մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացմանը և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովմանը», – հայտարարեց նիստի նախագահողը:

Ելնելով վերոնշյալ իրողություններից՝ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են հատկացրել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ այնպիսի արդիական խնդիրների, ինչպիսիք են հակազդեցությունը ահաբեկչությանը, կառավարման մարմինների համատեղ ստեղծումը, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորումը և կազմակերպության ռազմական բաղադրիչի ամրապնդումը:

Նիստի նախագահողը նաև հաղորդեց, որ նիստի աշխատանքի արդյունքներով ԱԽ քարտուղարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք բոլորն անցել են համապատասխան ընթացակարգերը: Դրանց թվում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հանձնաժողովը հաստատել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը «Վարձկան» անունը կրող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տալու մասին: Ստորագրվել է նաև հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման և կառավարման մարմինների պատրաստման պլանը 2023 թվականի համար:

ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հանձնաժողովի հունիսի 17-ի նիստը անցկացվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում 2021 թ. սեպտեմբերի 16-ից՝ մեկ տարի ժամկետով:

2022 թվականին նշվում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը, ինչպես նաև՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադրման 20-ամյակը:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թ. մայիսի 15-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Ավելի ուշ պայմանագրին են միացել նաև Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: Պայմանագիրը ուժի մեջ է մտել մասնակից պետություններում հաստատման ընթացակարգերն անցնելուց հետո՝ 1994 թ. ապրիլի 20-ին: Սակայն հետագայում Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը դուրս են եկել պայմանագրից: 2002 թ. մայիսի 14-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշմամբ ստեղծվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (կրճատ՝ ՀԱՊԿ), որին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

Նախորդ Լուրը

Սիրիայի հարցով հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ մինչև օգոստոսի վերջն ընկած ժամանակահատվածում

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ անդամակցության իր իսկ ստանձնած պարտավորությունները․ԱԳ նախարար

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ անդամակցության իր իսկ ստանձնած պարտավորությունները․ԱԳ նախարար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)