03-02-2026 / 02:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան և ուկրաինական ճգնաժամը

2022/06/30 17:04
Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Մերձավոր Արևելք, Տեսակետ, Քաղաքականություն

Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ուկրաինական ճգնաժամի ակտիվ փուլ մտնելուց հետո որոշակի փոփոխություն է կրել: Մասնավորապես դա վերաբերում է մի շարք ուղղություններով Թուրքիայի քաղաքականության իրացման տեմպին և առաջնահերթություններին։  

Առաջին հերթին Թուրքիան դիվանագիտական ջանքերը մեծապես կենրտոնացրեց մի կողմից Ուկրաինայի և Ռուսաստանի, մյուս կողմից Արևմուտքի և Ռուսաստանի միջև միջնորդի դերը ստանձնելու, այն ամրագրելու ուղղությամբ։

Այս ձգտումը մի կողմից բխում է Թուրքիայի ապագայի տեսլականից, ըստ որի Թուրքիան իրեն տեսնում է որպես կամուրջ, որը պետք է կապի Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին։ Այս համատեքստում Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտությունը դիտարկում է որպես հնարավորություն տարբեր կենտրոնների տարաձայնությունների հակակշռման արդյունքում հասնել սեփական դիրքերի ամրապնդմանը։

Մյուս կողմից դիվանագիտական ջանքերի կենտրոնացումն ուկրաինական ուղղությամբ վերոնշյալից բացի ունի գործնական պրակտիկ նշանակություն․ Արևմուտք-Ռուսաստան ոչ ուղղակի բախման պայմաններում ապահովագրել իրեն հնարավոր քաղաքական և տնտեսական ծանր հետևանքներից։

Ակտիվ, նախաձեռնողական քաղաքականության արդյունքում Թուրքիային հաջողվել է առանց լուրջ խնդիրների հանդիպելու չմիանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին: Միևնույն ժամանակ Ռուսաստանի հարձակումը դատապարտող հայտարարարություններ անելու և զուգահեռաբար Ուկրաինային տարաբնույթ աջակցություն ցուցաբերելու միջոցով Թուրքիան հավասարակշռություն է պահպանում հակամարտող կողմերի միջև: Սա թե՛ հակամարտությունից ածանցյալ խնդիրների մեջ ներգրավվելու հնարավորության է ընձեռում, թե՛ նոր մարտահրավերներ ստեղծում՝ մասնավորապես դաշնակից երկրների հետ:    

Մասնավորապես Թուրքիան ակտիվորեն է ներգրավվել է պարենային ճգնաժամ թույլ չտալու աշխատանքներին: Փորձելով դառնալ Ուկրաինայից հացահատիկի արտահանման գլխավոր կազմակերպիչը՝ Թուրքիան ոչ միայն միջազգային դիրքերն է ամրապնդում, այլև ձգտում է մեղմել հնարավոր ներքին խնդիրները, որ կարող են առաջանալ հացահատակի դիֆիցիտի պայմաններում։ 

Ուկրաինական ճգնաժամը և դրան հարակից խնդիրները Թուրքիային հնարավորություն տվեցին կրկին օրակարգ բերել Թուրքիայի կարևոր օրակարգային հարցերից մեկը՝ քրդական խնդիրը:  

Որպես օրինակ՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում Թուրքիան կոշտ դիրքորոշում էր ընդունել՝ սպառնալով վետո դնել հարցի վրա։

Թուրքիայի պնդմամբ՝ այդ երկրները հաշվի չեն առնում ՆԱՏՕ անդամ Թուրքիայի անվտանգային մտահոգությունները և աջակցում են քրդական կազմերպություններին, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում: Ըստ այդմ՝ Թուրքիան պատրաստ է աջակցել այս երկրների անդամակցությանը, եթե հաշվի առնվեն Թուրքիայի մտահոգությունները և ընդունվեն 10  պահանջները: Սակայն, հաշվի առնելով խնդրի շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների մեջ ներգրավված երկրների շրջանակը և քննարկվող հարցերը, Թուրքիայի պահանջները չեն սահմանափակվել այդքանով:

Այսպես՝ Թուրքիան ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդմակցության հարցն օգտագործեց Սիրիայի հյուսիսում՝ քրդերի դեմ հերթական ռազամական գործողություն սկսելու համար հող նախապատրաստելու նպատակով։

Հատկանշական է այստեղ այն, որ ընդամենը 2 ամիս առաջ Թուրքիայում ամենաբարձր մակարդակով քննարկվում էր Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղիներ փնտրելու հնարավորությունները: Սակայն աշխարհաքաղաքական պատեհ զարգացումները կրկին թույլ են տալիս արագորեն փոխել քաղաքականությունը և կրկին օրակարգ բերել Սիրիայի հյուսիսում սահմանի երկայնքով 30 կմ-ով անվտանգության գոտին ընդլայնելու հարցը։ Ընդ որում՝ դա հիմնավորում է նրանով, որ 2019թ. նման պայմանավորվածություն է ձեռք բերվել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՌԴ-ի հետ։

Թուրքիան շվեդական և ֆինական թեման ցանկանում էր օգտագործել Սիրիայի հյուսիսում թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ՌԴ-ից որոշակի զիջումներ կորզելու համար, սակայն ռազմական գործողության իրականացման հետաձգումը, իսկ այժմ էլ արդեն ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը համաձայնություն տալը վկայում է, որ սիրիական հարցում Անկարային չի հաջողվել հաջողություն գրանցել:

Նույն ժամանակահատվածում սկսվել է նաև Հունաստան-Թուրքիա հարաբերությունների հերթական լարումն Էգեյան ծովում: Այս ուղղությամբ վերջին լուրջ սրացումը 2020թ. ընթացքում էր գրանցվել: Այդ ժամանակ ԵՄ պատժամիջոցների սպառնալիքի տակ Անկարան փոխեց մարտավարությունը, և երկու երկրները բանակցությունների փուլ մտան:  

Այս անգամ կողմերը բավականին սուր հռետորաբանություն են օգտագործում: Մասնավորապես վերջերս ԹՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Էգեյան ծովում հունական կղզիների շարունակական ռազմականացման դեպքում դրանց վրա հունական ինքնիշխանության հարցը կարող է վիճարկվել:         

ԱՄՆ-ի և եվրոպական հիմնական երկրների կողմից Հունաստանին աջակցության ֆոնին հավանական ռազմական գործողությունները թեև հնարավոր չէ բացառել, սակայն նվազ կանխատեսելի են: 

Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համար հանգուցային նշանակություն ունի Հարավային Կովկասը: Մասնավորապես Թուրքիան այս տարածաշրջանը դիտարկում է որպես Կենտրոնական Ասիա-Թուրքիա-Բալկաններ լոգիստիկ շղթայի կարևորագույն օղակ, որի նշանակությունն էլ ավելի է ընդգծվում ՌԴ-ով Չինաստանից-Եվրոպա ձգվող տարանցիկ ուղու շուրջ խնդիրների պատճառով:  

Թուրք բարձրաստիճան պաշտոնայները բացահայտ նշում են, որ այս իրավիճակը բացառիկ հնարավորություն է ՌԴ-ով անցնող բեռնափոխադրումների ծավալի գոնե 30 տոկոսը դեպի Միջին միջանցք տեղափոխելու համար:

Սակայն, Հարավային Կովկասը և մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ռուս-ուկրաիանական հակամարտության ակտիվ փուլի մեկնարկից հետո Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգծի առաջնահերթություններում հետին պլան է մղվել:  

Դա ակնհայտորեն երևում է, ինչպես հայ-թուրքական կարգավորման գործընթացի դանդաղեցմամբ, այնպես էլ մինչև ճգնաժամը նաև ԹՀ կողմից ակտիվորեն առաջ մղվող 3+3 ձևաչափի ձևավորման ուղղությամբ ակտիվ քայլերի բացակայությամբ:

Վերոնշյալի համատեքստում, ինչպես արդեն նշվեց, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որոշակիորեն դանդաղելուն զուգընթաց փոխվել է թուրքական պաշտոնական հռետորաբանությունը և քարոզչությունը՝ առավել լայն տեղ տալով Ադրբեջանի դերակատարման կարևորման և ընդհանուր խնդիրների առաջ մղմանը:

Բացի այդ, Թուրքիան կրկին ակտիվացրել է «Զանգեզուրի միջանցքի» հարցում  թուրք-ադրբեջանական ընկալումներով անխափան ուղի ստանալու մասին հռետորաբանությունը: Դրանք անհրաժեշտ է դիտարկել Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի հարցում թուրքական ակտիվության համատեքստում, քանի որ այն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն զուգահեռ, ըստ թուրքական ընկալման, մաս է կազմում Միջին միջանցքի: 

Մինչդեռ Հայաստանի հետ կարգավորման գործընթացի մեկնարկից հետո գոնե առերևույթ «Զանգեզուրի միջանցքի» թեման որևէ պաշտոնյայի կողմից չէր արծարծվում՝ թեմայի մասին խոսելու դերակատարումը թողնելով Ադրբեջանին:  

Իսկ ներկայում կրկին այն օգտագործվում է ՀՀ վրա որպես ճնշման միջոց՝ հարաբերությունների կարգավորման համար անուղղակի նախապայման:

 Իսկ ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքի մի շարք առանցքային դերակատարների հետ «կարգավորման» քաղաքականության շրջանակներում ԹՀ նախաձեռնած գործընթացների վրա ուկրաինական ճգնաժամի ազդեցությանը, ապա այս հարցում մեծ տեղաշարժեր չկան: 

Թերևս որոշակի տեմպի նվազման միտումներ են նկատվում, սակայն Թուրքիան շարունակում է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները, փորձ է արվում առաջ մղել Իսրայելի հետ տարվա սկզբին սկսված բաց երկխոսությունը, ինչպես նաև հասնել Եգիպտոսի հետ արդյունավետ երկխոսության հաստատման:

Անահիտ Վեզիրյան

Նախորդ Լուրը

Իրանը շարունակում է դատապարտել Ադրբեջանին շիաներին հալածելու համար

Հաջորդ Lուրը

Վրաստանին կաջակցենք անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հարցում. Շառլ Միշել

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Անվտանգություն

Հայ-իրանական սահմանը ապօրինի հատելու փորձի ընթացքում ձերբակալվել է 7 անձ

02/02/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանին կաջակցենք անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հարցում. Շառլ Միշել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)