Ադրբեջանում ձերբակալել են «Մուսավաթ» կուսակցության նախագահի խորհրդական Ալիքրամ Խուրշուդովին։
Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցության կողմնակիցները պնդում են, որ Խուրշուդովը ձերբակալվել է իր քաղաքական հայացքների և նախարարների կաբինետի մոտ բողոքի ցույցին մասնակցելու համար։
Նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել: Դատարանի որոշմամբ՝ Խուրշուդովը 30 օր վարչական կալանքի է դատապարտվել: