14-06-2026 / 23:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի օպերատոր պանթյուրքական գաղափարների իրականացման ծրագրերում

2022/07/28 12:08
Ադրբեջան, Թուրքիա, Տեսակետ, Քաղաքականություն

Օրերս Ղրղզստանի Չոլփոն-Աթա հանգստարանային քաղաքում կայացել է Թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների (TÜRKON) 24-րդ համաժողովը, որին մասնակցել են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը, արտաքին հետախուզության կազմակերպության պետի տեղակալ Սամիր Իսմաիլովը, Ղրղզստանի և Ղազախստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարները, Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության պետը։ Հանդիպմանը քննարկված հիմնական հարցերի շարքում առանձնացվել են մի շարք տարածաշրջաններում արձանագրված միջազգային ահաբեկչական, անջատողական սպառնալիքների աճը, միջազգային բնույթի հանցագործությունների կանխմանն առնչվող հարցեր և այլն։Այս համատեքստում, բնականաբար, ադրբեջանցի պաշտոնյաներն ընդգծել են որոշ հարևան երկրներից բխող արմատական և ռևանշիստական շրջանակաների սպառնալիքների մասին՝ թիրախավորելով ենթադրաբար Հայաստանը և Իրանը։

Այդուհանդերձ, չնայած TÜRKON-ը գործում է 1998 թ.-ից, այնուամենայնիվ վերջին շրջանում նաև այս ոլորտում թյուրքալեզու պետությունների համագործակցության ակտիվացումը որոշակիորեն նպատակային քաղաքական ուղեգիծ է դարձել։ Այս հանգամանքը կարելի է պայմանավորել նաև Թուրքիայի հավակնություններով և դրանց իրականացման ճանապարհին արձանգրվող որոշ ինստիտուտցիոնալ խնդիրներով, որոնք արձանագրվեցին նաև ընթացիկ տարվա սկզբին Ղազախստանում տեղի ունեցած զարգացումների ընթացքում, երբ թյուրքական պետությունները միավորող որևէ կառույց չկարողացավ միջամտել գործընթացներին՝ զիջելով հնարավորությունը ՀԱՊԿ-ին։

Այս համատեքստում ընթացիկ տարվա ընթացքում նկատվում է թյուրքական պետությունների համախմբան ոլորտում հատկապես թուրք-ադրբեջանական ջանքերի ակտիվացում, այդ թվում նաև անվտանքային-հետախուզական ոլորտում։ Չնայած, որ դեռևս 2021թ. նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին կառույցը վերանվանվել էր Թյուրքական պետությունների կազմակերպության՝ դրանից բխող բովանդակային կազմակեպա-իրավչական և գործառույթների շրջանակների ընդլայնման իրողությամբ։ Ընդ որում, առանձնակի սերտացում է նկատվում հատկապես Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, որոնք դրսևորվում են նաև հետախուզական, անվտանգային ոլորտներում երկկողմ իրավական բազայի ընդլայման իրողությամբ։

Այս ուղղությամբ Բաքուն կարծես ստանձնել է Անկարայի հատուկ օպերատորի դերը՝ ստանձնեով և կիսելով որոշ նախաձեռնողական պարտավորություններ։ Գուցե նաև սա է պատճառը, որ Չոլփոն-Աթայում Ադրբեջանը ներկայացված էր միաժամանակ 2 ոլորտային պաշտոնյաների տեսքով։

Ըստ էության, նաև այս ուղղությամբ թուրք-ադրբեջանական ջանքերի ակտիվացումը բնական և կանխատեսելի ուղեգիծ է` հաշվի առնելով հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված նոր «բևեռ» ձևավորելու Անկարայի ծրագրերը, որոնք առանձին խնդիրների դեպքում կարող են ծառայեցվել նաև կազմակերպության անդամ երկրների նեղ խնդիրները լուծելու օրակարգերին։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Ադրբեջանում քաղաքական հետապնդումները նոր թափ են հավաքում

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը. Թրեյսի

Այլ Լուրեր

Վրաստան

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026
Թուրքիա

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026
ԱՄՆ

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը. Թրեյսի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)