13-06-2025 / 04:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը. Թրեյսի

2022/07/28 12:29
Արցախ, Հայաստան

ԱՄՆ-ն վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, տեղեկացնում է «Ազատությունը»։

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց։ Մենք չենք լսել ռուս գործընկերների արձագանքն այս առաջարկին։ Բայց կարծում եմ, որ դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի և գաղափարների մասին», – ասել է դեսպանը:

«Առաջին քայլն ակնկալում ենք Ռուսաստանից, և դա Ռուսաստանի վերադարձն է այս ձևաչափին իր մասնակցությանը: Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես ձևաչափ, հարթակ, որն ունի միջազգային մանդատ՝ անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին», – ընդգծել է Լին Թրեյսին:

Արձագանքելով այն հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերվում Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե հակամարտությունն այլևս կարգավորված է, և միջնորդների կարիքը չկա՝ դեսպան Թրեյսին ընդգծել է, որ չնայած այդ հայտարարություններին՝ Վաշինգտոնը կշարունակի ուղիներ փնտրել Մինսկի խմբի ձևաչափն օգտագործելու համար:

«Չնայած Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ, որը մեծ ուշադրություն է գրավել աշխարհում, Միացյալ Նահանգները շատ կենտրոնացած է նաև այս տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վրա: Կարծում եմ, որ դա արտացոլվել է հեռախոսազանգերի, շփումների մեջ, որոնք մենք տեսել այս վարչակազմի` իշխանություն ստանձնելուց ի վեր։ Դա ցույց է տալիս Միացյալ Նահանգների, պետքարտուղարի հանձնառությունը` փորձել խուսափել հակամարտությունների վերադարձից, քննարկումները պահել ուշադրության կենտրոնում, գրանցել առաջընթաց, և անել դա դիվանագիտական ճանապարհով», – նշել է ԱՄՆ դեսպանը:

Ավելի վաղ ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդն էր «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել՝ չնայած ուկրաինական ճգնաժամին՝ Վաշինգտոնը պատրաստ է ղարաբաղյան խնդրի շուրջ շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը կասկածի տակ էր դրել այս հարցում Վաշինգտոնի անկեղծությունը։ «Եռյակի աշխատանքին շատ հարցերում հասցվել է անդառնալի վնաս», – հայտարարել էր նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ պնդելով, թե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են ուկրաինական պատերազմից հետո խզել կապերը ռուսաստանցի համանախագահի հետ։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի օպերատոր պանթյուրքական գաղափարների իրականացման ծրագրերում

Հաջորդ Lուրը

Ադրբեջանցիները մոտ 20 րոպե կրակել են Թաղավարդի և Կարմիր շուկայի ուղղությամբ. տուժածներ չկան

Այլ Լուրեր

Հայաստան

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին և Միշուստինին

12/06/2025
Հայաստան

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

12/06/2025
Հայաստան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

11/06/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանցիները մոտ 20 րոպե կրակել են Թաղավարդի և Կարմիր շուկայի ուղղությամբ. տուժածներ չկան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի ՑՈւ հրամանատարի հետ

12/06/2025

Իրանն ուրանի հարստացման նոր կենտրոն կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

12/06/2025

Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել

12/06/2025

Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը զորավարժություններ կանցկացնեն

12/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)