Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին սեպտեմբերին մեկնելու է Նյու-Յորք՝ մասնակցելու ՄԱԿ ԳԱ նիստին: Այս մասին հայտնել է Իրանի կառավարության խոսնակը: Տեղեկությունը փոխանցում է IRNA լրատվամիջոցը:
Նա նաև հայտարարել է, որ Իրանը Թուրքիայի հետ նախագահների մակարդակով քննարկել է Արաքս գետի ջրային ռեսուրսներից օգտվելու հարցը, որին շարունակում են հետամուտ լինել երկու երկրների էներգետիկայի նախարարները: