20-11-2025 / 01:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-վրացական նոր կամրջի գործարկումը բազմակի նշանակություն ունի. փորձագետ

2022/08/23 17:19
Կարևոր, Հայաստան, Վրաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Տարածաշրջանի համար ներկայիս աշխարհաքաղաքական բարդ ժամանակաշրջանում, երբ տեղի են ունենում ավանդական տարանցիկ ուղիների ձևափոխումներ և նոր երթուղիների գործարկման ծրագրեր, այս համատեքստում հատկանշական է հայ-վրացական նոր կամուրջի բացումը և հարաբերությունների էլ ավելի խորացումը։

Այս մասին «Region Monitor» կայքի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Էդվարդ Բերուջանյանը՝ անդրադառնալով հայ-վրացական սահմանին նոր կամրջի շահագործմանը։

«Հայ-վրացական նոր կամրջի բացման արարողությունը, որը տեղի ունեցավ երկու երկրների առաջին դեմքերի մակարդակով, ևս մեկ պատեհ առիթ էր երկու երկրների ղեկավարների դեմառդեմ հանդիպման համար, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Այս կամրջի գործարկումը, ըստ էության, առաջին հերթին կնպաստի սահմանին տրանսպորտային թողունակության կրկնապատկմանը, ինչը նոր թափ կհաղորդի երկկողմ առտևրատնտեսական համագործակցության բարելավմանը։ Այս հանգամանքը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ Վրաստանի տարածքն օգտագործվում է որպես հիմնական տարանցիկ հնարավորություն Հայաստանի համար դեպի Հյուսիս և Արևմուտք տարբեր եղանակներով ապրանքաշրջանառության համար։ Բացի նշվածից, նոր քառուղի կամուրջը՝ որպես միջազգային տարանցիկ երթուղու դիտարկվող բաղադրիչ, ավելի լայն առումով, կարևոր և ռազմավարական նշանակություն կունենա ինչպես Արևելք-Արևմուտք, այնպես էլ Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքների համար, որի նկատմամբ մեծ ուշադրություն են ցուցաբերում նաև Հնդկաստանը և Իրանը։ Բայց մինչ այդ, իհարկե, դեռ ահռելի ծավալով տնային աշխատանք կա անելու՝ նախ երկրի ներսում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքները կարգի բերելու, իսկ երկրից դուրս՝ համապատասխան քաղաքական միջավայր ձևավորելու տեսանկյունից»,-նշեց փորձագետը։

Անդրադառնալով տարածշրջանում հնարավոր նոր տարանցիկ երթուղիների գործարկմանը՝ Բերուջանյանը նկատեց․ «Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացի ֆոնին այս հանդիպումը լավ հնարավորություն է գնահատելու Վրաստանի քաղաքական դիրքորոշումն այս հարցում, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների հնարավոր բացման արդյունքում, ըստ էության, կնվազի Վրաստանի տարածքով Թուրքիայից դեպի Հայաստան տարանցիկ բեռնփոխադրումների քանակը։ Մյուս կողմից Վրաստանը փորձում է հնարավորինս արդյունավետ միջնորդություն իրականացնել հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հարցում, բայց թե այս դերակատարումն ինչքանով է արդյունավետ լինում, արդեն հարցի մյուս կողմն է»։

«Բացի տնտեսական համագործակցությունից, հայ-վրացական հարաբերությունները կարելի է դիտարկել նաև անվտանգային հարթությունում։ Պայմանավորված վերջին տարիներին տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներով՝ հարավկովկասյան տարածաշրջանում մեծանում է թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը, ինչը լրջագույն մարտահրավեր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար՝ իհարկե, յուրաքանչյուրի համար յուրովի։ Թեև Վրաստանը մեծ տնտեսական կախվածություն ունի Թուրքիայից և Ադրբեջանից, Վրաստանի իշխանությունները քաջ գիտակցում են, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության նման խախտումը կհանգեցնի նոր քաղաքական և անվտանգային խնդիրների։ Հետևաբար շատ կարևոր է, որ չնայած Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական վեկտորների զգալի տարբերություններին, կողմերը փորձում են համագործակցել տարածաշրջանային կայունության ամրապնդման համար», – եզրափակեց փորձագետը։

Նախորդ Լուրը

Սիրիայում սպանվել է ԻՀՊԿ-ի բարձրաստիճան սպա

Հաջորդ Lուրը

Իրանում փորձարկվելու են նոր ԱԹՍ-երը

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Հայաստան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

19/11/2025
Հաջորդ Lուրը

Իրանում փորձարկվելու են նոր ԱԹՍ-երը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)