Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտնել է, որ իրանական կողմը ստացել է ԱՄՆ կառավարության պատասխանը պատժամիջոցների չեղարկման հետ կապված այլ հարցերի լուծման վերաբերյալ։
Հաղորդվում է, որ ամերիկյան կողմը պատասխանը փոխանցել է Վիեննայի բանակցությունների եվրոպացի համակարգողի միջոցով:
«Սկսվել է ամերիկյան կողմի մեկնաբանությունների քննարկումը։ Քննարկումների ավարտից հետո Իրանը այս առնչությամբ իր պատասխանը կհայտնի համակարգողին»,-հայտարարել է Քանանին։





