23-04-2026 / 19:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի նախկին դեսպանը՝ «Կապանում հյուպատոսության ստեղծման խորհրդանշական ուղերձի» մասին

2022/08/29 14:13
Ադրբեջան, Իրան, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան, տարածաշրջանային հարցերով փորձագետ Մոհսեն Փաքայինը մեկնաբանել է Կապանում հյուպատոսություն բացելու Իրանի ցանկությունը: Այս գործընթացում նա մի քանի պատճառ է առանձնացրել:

Region Monitor-ը, հղում կատարելով իրանական Khabar Online լրատվամիջոցին, ներկայացնում է այդ պատճառները, որոնք հետևյալն են.

«1․Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմից հետո եռակողմ համաձայնագրի ստորագրումը խոստանում էր հաստատել խաղաղություն։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը նշանավորում է Իրանի գործնական քայլը՝ ուղղված հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը։

2․ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի ավարտը նաև լավ հնարավորություններ ստեղծեց տնտեսական համագործակցության համար։ Իրանի ուժեղ ներկայությունը կովկասյան տարածաշրջանում կարող է ուժեղացնել Իրանի առևտուրը Եվրասիական տնտեսական միության հետ։

3․ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը կարող է ուժեղացնել Թեհրանի և Երևանի տարանցիկ կարողությունները՝ միաժամանակ լուծելով և նվազեցնելով բեռնատարների վարորդների խնդիրները։ Հաշվի առնելով Պարսից ծոցից դեպի Սև ծով և Եվրոպա միջանցքի կառուցումը և Ռուսաստանի, Վրաստանի և Հնդկաստանի հետ համագործակցության ակտիվացումը՝ առավել կընդգծվի հյուպատոսության դերը տնտեսական գործընկերների ամրապնդման գործում։

4․ Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է հարևան երկրների հետ համագործակցության մակարդակի ընդլայնումը հատկապես տնտեսական ոլորտում։ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը գլխավոր հյուպատոսության ստեղծման միջոցով կարող է դիտարկվել Իրանի արտաքին քաղաքականության շրջանակներում։ Որքան բարձր է հարևանների միջև տնտեսական փոխգործակցության մակարդակը, այնքան բարձր է կայունությունը, անվտանգությունը և խաղաղությունը:

5․ Իրանը բարիդրացիական հարաբերություններ ունի Հարավային Կովկասի երկրների, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Կապանում գլխավոր հյուպատոսության ստեղծումը ոչ միայն դեմ է կովկասյան երկրներից որևէ մեկին, այլ, ինչպես Նախիջևանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը, այն հետամուտ է տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը։ Այս հյուպատոսության ստեղծման խորհրդանշական ուղերձն այն է, որ տարածաշրջանում այլևս օկուպացված երկիր և պատերազմ չի լինելու»։

Նախորդ Լուրը

Իսրայելն ակնկալում է, որ Թուրքիան կփակի ՀԱՄԱՍ-ի գրասենյակը Ստամբուլում

Հաջորդ Lուրը

Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ. Պեսկով

Այլ Լուրեր

Հայաստան

16 տարեկանների համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր

23/04/2026
Ժամանց

2027-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ

23/04/2026
Անվտանգություն

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

23/04/2026
Հաջորդ Lուրը

Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ. Պեսկով

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

16 տարեկանների համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր

23/04/2026

2027-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ

23/04/2026

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

23/04/2026

Ինչո՞ւ է Վրաստանում ստեղծվել ուժային կառույցները համակարգողի պաշտոն. մեկնաբանում է վրացագետը

23/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)