Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ միջուկային համաձայնագրի նախագծի վերաբերյալ ԱՄՆ պատասխանի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո Իրանը երեկ իր մեկնաբանությունները փոխանցել է ԵՄ համակարգողին։
Քանանին ընդգծել է, որ Իրանի ներկայացրած տեքստը կառուցողական մոտեցում ունի ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել բանակցությունները։