18-05-2025 / 08:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ կոնգրեսականներն ուղերձ են հղել Արցախի անկախության օրվա առթիվ

2022/09/02 11:39
Արցախ, Քաղաքականություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալդաոն և Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի անկախության 31-ամյակի առիթով:

Ուղերձում ասված է.

«Նախագահ Հարությունյան, շնորհավորում ենք Ձեզ և Արցախի ժողովրդին անկախության 31-ամյակի առիթով: Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր աջակցություն է հայտնում և կանգնած է ձեր ժողովրդի կողքին, քանի որ դուք անհավանական տոկունությամբ եք դիմակայում Ադրբեջանի սպառնալիքներին և շարունակվող մարտահրավերներին:

Մենք Միացյալ Նահանգների կառավարությանը մղում ենք, որպեսզի բոլոր հասանելի դիվանագիտական գործողություններով ադրբեջանական և թուրքական ռեժիմները պատժվեն 2020 թվականին Արցախի դեմ հարձակման և մինչ օրս շարունակվող մահաբեր գործողությունների համար:

Մենք Բայդենի վարչակազմին կոչ ենք անում նշանակալի աջակցություն հատկացնել Արցախից տեղահանված և Հայաստանում հաստատված ընտանիքներին և նրանց, ովքեր քաջաբար մնում են ձեր երկրում այդ մահաբեր հարձակումներից հետո: Այս հակամարտությունն ընդգծում է միջազգային դերակատարների կողմից նախագահ Ալիևի վրա ճնշում գործադրելու խիստ անհրաժեշտությունը, որպեսզի վերջինս դադարեցնի մարդու իրավունքների խախտումները և բարեխղճորեն վերադառնա բանակցությունների սեղան:

Բացի այդ, մենք կարևորում ենք Արցախի ժողովրդի ուղիղ մասնակցությունը երկրի տարածքային ամբողջականության, միջազգային կարգավիճակի և կայուն ու տևական խաղաղության վերաբերյալ բանակցություններին:

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Միացյալ Նահանգների կառավարության և Ձեր վարչակազմի միջև պաշտոնական փոխգործակցության հաստատմանն աջակցելուն և անհամբերությամբ սպասում ենք Ձեզ հետ աշխատանքին Արցախի վերափոխման ուղղությամբ:

Եվս մեկ անգամ ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները այս կարևոր օրվա առթիվ: Մենք ամբողջապես աջակցում ենք ձեր երկրին»:

Նախորդ Լուրը

Իրանը միջուկային համաձայնագրի վերաբերյալ իր մեկնաբանությունները փոխանցել է ԵՄ-ին

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը Իսրայելին գերժամանակակից ինքնաթիռներ է մատակարարելու

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են

16/05/2025
Ադրբեջան

ԵՄ-ն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

16/05/2025
Ադրբեջան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կունենա Երևանի և Բաքվի հետ

16/05/2025
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը Իսրայելին գերժամանակակից ինքնաթիռներ է մատակարարելու

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են

16/05/2025

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

16/05/2025

ԵՄ-ն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

16/05/2025

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կունենա Երևանի և Բաքվի հետ

16/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)