Իսրայելական The Jerusalem Post պարբերականում հոդված է հրապարակվել, համաձայն որի՝ Թուրքիայի և Հունաստանի միջև վերջին լարվածությունը կարող է ազդել նաև թուրք-իսրայելական հարաբերությունների վրա:
Ըստ հոդվածի՝ Թուրքիան ձգտում էր բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ մասնավորապես՝ նպատակ ունենալով Իսրայելից դեպի Եվրոպա էներգետիկ գործարքները իրականացնել Թուրքիայի տարածքով: Նպատակը նախ Հունաստանին մեկուսացնելն է, ապա՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Թուրքիայից կախվածության մեջ դնելը: Նշվում է, որ Անկարան փաստացի արդեն նման փորձ ունի՝ նկատի առնելով Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ-ի կազմ չներառելու Թուրքիայի վճռական փորձերը:
Համաձայն հոդվածի՝ Թուրքիայի նման քաղաքականությունը հակաեվրոպական և հակաարևմտյան բնույթ է կրում: Ակնարկ է արվել նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության գործոնը: Հոդվածում նշվել է, որ Անկարան սերտ կապեր ունի այս կազմակերպության առաջնորդների հետ, մինչդեռ Իսրայելը այն համարում է ահաբեկչական կառույց: Հարկ է նշել, որ Անկարայում Թուրքիայի ժամանակավոր հավատարմատար Իրիթ Լիլիանն էլ էր նշել, որ իսրայելական կողմ ակնկալում է Թուրքիայից փակել ՀԱՄԱՍ-ի գրասենյակը Ստամբուլում (խմբ.):
Նշենք, որ վերջերս Թուրքիան և Իսրայելը հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին: Հաջորդիվ երկու երկրները փոխանակվելու են դեսպաններով: Սակայն JPost-ը գրում է, որ Անկարան օգտագործելու է թուրք-իսրայելական հարաբերությունները՝ փորձելով վնասել Իսրայել-Հունաստան և Իսրայել-Կիպրոս հարաբերություններին: