Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը Վաշինգտոնում հայտարարել է, որ առաջիկա ընտրություններն Իսրայելում և Միացյալ Նահանգներում չպետք է ազդեն երկկողմ հարաբերությունների վրա: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպման ժամանակ:
«Իմ այցն այստեղ քաղաքականապես այս զգայուն ժամանակաշրջանում, ինչպես Իսրայելում, այնպես էլ Միացյալ Նահանգներում, նպատակ ունի ընդգծելու, որ մեր դաշինքը քաղաքականությունից վեր է… Այդպես եղել է միշտ և այդպես էլ կմնա», – ասել է Հերցոգը:
Բացի այդ Իսրայելի նախագահը հայտարարել է, որ ապացույցներ է ներկայացնելու ամերիկացի պաշտոնյաներին այն մասին, որ իրանական ԱԹՍ-ները օգտագործվում են Ռուսաստանի կողմից ուկրաինական պատերազմում:
Նշենք, որ երեկ Իսրայելի նախագահը ժամանել է Վաշինգտոն: Նախատեսվում է, որ նա հանդիպելու է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: