20-11-2025 / 00:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրաքում ապրող հայերը վայելում են երկրի իշխանությունների աջակցությունը. Իրաքի նախագահը՝ ՀՀ նախագահին

2022/11/08 11:10
Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին։ Տեղեկությունը փոխանցում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը և մեր երկիրը մեծապես կարևորում է այդ երկրի հետ բազմոլորտ համագործակցության խորացումը:

Իրաքի նախագահն ընդգծել է, որ Իրաքում ապրող հայերը վայելում են Իրաքի իշխանությունների աջակցությունը և իրենք բարձր են գնահատում հայ-իրաքյան սերտ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության մեջ արձանագրվել է դրական դինամիկա, որը երկկողմ տնտեսական լուրջ ներուժի նախանշան է, և այն իրացնելու ուղղությամբ հարկավոր է ջանքեր գործադրել։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի իսլամական, այդ թվում՝ արաբական երկրների ճնշող մեծամասնության հետ: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը մտահոգություն է հայտնել Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի շրջանակում օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած ելույթի կապակցությամբ, որում նա շահարկել է կրոնական գործոնը Հայաստանի դեմ ուղղված իր մեղադրանքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելով և փորձելով իսլամական, այս դեպքում՝ արաբական երկրներին տրամադրել Հայաստանի դեմ:

Նախագահ Խաչատուրյանը միանշանակ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի և չի կարող ունենալ կրոնական ասպեկտ, բովանդակություն, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը պայքարում են իրենց հայրենիքում անվտանգ ապրելու և արարելու իրենց իրավունքի համար։

Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխադարձ շփումներն՝ ուղղված տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը։

Նախորդ Լուրը

Կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Հաջորդ Lուրը

Բաքուն ձգտում է սահմանային լարվածություն ստեղծել՝ հայ-իրանական սահմանը կտրելու համար. Իրանական կայք

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Հաջորդ Lուրը

Բաքուն ձգտում է սահմանային լարվածություն ստեղծել՝ հայ-իրանական սահմանը կտրելու համար. Իրանական կայք

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)