04-04-2026 / 00:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի ընդլայնվել և խորացել են. Չարանջիտ Սինգհ

2022/11/28 16:57
Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի բաժնի պաշտոնյա Չարանջիտ Սինգհը գոհունակությամբ արձանագրել է, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ընդլայնվել և խորացել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սինգհն այս մասին հայտարարեց «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» գիտաժողովի ժամանակ ունեցած բացման իր խոսքում: 

«Իսկապես, գնահատում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի  նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաներ» գիտաժողովը: Ողջունելի նախաձեռնություն է, քանի որ մենք տոնում ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:  Սա, իսկապես, ճիշտ ժամանակին է անցկացվել:

Գիտաժողովը մեր փոխշահավետ կապերը վերհանելու, ինչպես նաև՝ հետագայում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու լավ հնարավորություն է: Հայ-հնդկական հարաբերությունները  դարերի պատմություն ունեն: Երկու ժողովուրդներին կապող մշակութային ժառանգությունը Հնդկաստանում մինչ օրս պաշտպանվում և պահպանվում է»,- ընդգծեց Սինգհը:

Ըստ պաշտոնյայի՝ Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերություններն ընդլայնվել և խորացել են: Սակայն դիվանագետն անհրաժեշտ է համարում այդ հարաբերություններն առավել ընդլայնել.

«Վերջին մեկ տարում տեղի ունեցան փոխադարձ այցեր՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով: Սա, իսկապես, շատ մեծ թափ հաղորդեց մեր հարաբերությունների զարգացմանը: Մեր համագործակցությունը ընդլայնվել է՝ ներառելով կրթության, տեխնոլոգիայի, զբոսաշրջության և այլ ոլորտներ: Առաջ շարժվելով՝ մենք պետք է համատեղենք մեր գործը և ավելի խոշորացնենք գոյություն ունեցող համագործակցությունը՝ ներգրավվելով հատկապես բժշկագիտության ոլորտը:

Հայաստանի Բժշկական համալսարանում բոլոր տարիների ընթացքում 5 հազարից ավելի հնդիկներ են սովորել: Սակայն ես վստահ եմ՝ մենք շատ ավելի մեծ թվով ուսանողներ ուղարկելու հնարավորություն ունենք»,- եզրափակեց Սինգհը:

Նախորդ Լուրը

ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնության միջոցառումներ է առաջարկել, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման. Զաս

Հաջորդ Lուրը

Հնդկաստանի նախկին դեսպանը Հայաստանի հետ զենքի համատեղ արտադրության հնարավորություն է տեսնում

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Հաջորդ Lուրը

Հնդկաստանի նախկին դեսպանը Հայաստանի հետ զենքի համատեղ արտադրության հնարավորություն է տեսնում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)