Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը հանդիպել են Գերմանիայի Մյունխեն քաղաքաում կայացած Անվտանգության համաժողովի շրջանակներում։
Նախարարներ Մնացականյանն ու Խրիստոդուլիդեսը խոսել են 2019 թ. հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի զարգացման հեռանկարների և 2020թ. ապրիլին Երևանում նախատեսվող առաջին գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մանրամասների մասին։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության հարցերին՝ այդ առնչությամբ կարևորելով ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության իրավական նոր հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: Կողմերն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը: