Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ առաջին անգամ ցուցադրվել են ԻՊ-ի ահաբեկիչների խոստովանությունները Իրանում Շահչերաղի սրբավայրի ահաբեկչության վերաբերյալ։
Տեսանյութում նախ նշվել է, որ Իրանում ճիշտ այն ժամանակ, երբ տեղի էին ունենում բողոքի ցույցեր, ԻՊ-ի համար պատեհ առիթ ընձեռվեց ահաբեկչության համար։ Ադրբեջանից, Ուզբեկստանից և Տաջիկստանից ԻՊ-ի ահաբեկիչները Թուրքիայի միջոցով մեկնել են Իրան՝ տեղում ահաբեկչական գործողությունների ուսումնասիրման և իրականացման համար։ Այնուհետև, տեսանյութում հաջորդաբար ներկայացվել է ահաբեկիչների խոստովանություններն՝ այդ թվում Ադրբեջանի քաղաքացու:
Ահաբեկիչների խոստովանության համաձայն՝ նրանց տարել են Ստամբուլի Փենդիկ կայարանի մետրոյի մոտ քողարկված մի տուն, որտեղ դուռը կողպել և նրանց վեց օր պահել են այնտեղ։ Այնուհետև, վեց օր անց եկել է ոմն Ահմադը և Թեհրան մեկնելու համար գումար է տվել։
Տեսանյութում ահաբեկիչները մանրամասն ներկայացնում են, թե ինչ հերթականությամբ է տեղի ունեցել ահաբեկչության ծրագրավորումը և իրականացումը։ Սկզբում Ստամբուլից Իրանի սահմանակից Վանի նահանգ տեղափոխվելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Իրան և տեղակայվել են Թեհրանում, ապա մեկնե Շիրազ և տեղում դիտարկում են իրականացրել: Հինգ օր անց տեղի է ունեցել ահաբեկչությունը։
Տեսանյութում նաև հրապարկվել է ահաբեկիչների ձերբակալման մանրամասները։