27-05-2026 / 21:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումների մասին

2022/12/14 16:21
Անվտանգություն, Արցախ, Քաղաքականություն

Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին:

Ինչպես հայտնում է նախագահի աշխատակազմը, համաձայն հրամանագրի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որոշվել է.

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել ռազմական դրության աշխատանքային ռեժիմի:

Ըստ անհրաժեշտության սահմանափակել Արցախի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաև սահմանել նշված տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ:

Իրականացնել բնակչության կենսագործունեության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն:

Սահմանափակել հավաքների ազատության իրավունքը, արգելել գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կասեցնել ռազմական դրության պայմաններում Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:

Սույն հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ:

Օպերատիվ շտաբի ղեկավարման համար Օպերատիվ շտաբի պետ նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:

Սահմանել, որ Շտաբի պետի` սույն հրամանագրից բխող ցուցումները պարտադիր են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

Արցախի Հանրապետության Կառավարությանը հանձնարարել սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո սեղմ ժամկետում սահմանել սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ:

Նախորդ Լուրը

Մայր Աթոռն Ալլահշուքյուր Փաշազադեին հորդորում է քայլեր ձեռնարկել ադրբեջանական սադրանքները բացառելու համար

Հաջորդ Lուրը

Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերութուններից

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ևս 31 մարդ

27/05/2026
Ադրբեջան

Բայրամովն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

27/05/2026
ԱՄՆ

Հնդկաստանն ու ԱՄՆ-ն հազվագյուտ մետաղների ոլորտում նոր համաձայնագիր են ստորագրել

27/05/2026
Հաջորդ Lուրը

Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերութուններից

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

NASA-ն կսկսի լուսնային բազայի կառուցումը

27/05/2026

Տոլմայի 3 տեսակ կներառվի ՀՀ ոչ նյութական ժառանգության ցանկում

27/05/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս համաձայնության չեն եկել Հորմուզի նեղուցի բացման շուրջ

27/05/2026

Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ևս 31 մարդ

27/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)