24-07-2026 / 16:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նախօրեին դատարանի որոշմամբ ազատ արձակված թուրք իրավապաշտպան Օսման Քավալան կրկին ձերբակալվել է

2020/02/19 10:02
Թուրքիա, Կարևոր, Հասարակություն

2020թ․ փետրվարի 18-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ  ազատ արձակված թուրք հասարակական գործիչ, ակտիվիստ, հայամետ հայացքներով հայտնի Օսման Քավալան կրկին ձերբակալվել է։

«Անադոլու Քյուլթուր» հիմնադրամի ղեկավարը կալանավորվել էր 2013-ին Թուրքիայում տեղի ունեցած հայտնի Գեզի զբոսայգու դեպքերի գործով և մեղադրվում էր «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը տապալելու փորձի մեջ»:  Գեզիի գործով բոլոր մյուս 16 մեղադրյալները ևս նախօրին կայացված վճռով արդարացվել էին։

Սակայն Քավալայի  ազատ արձակման որոշումից ընդամենը ժամեր անց Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը կրկին ձերբակալման որոշում է կայացրել։ Այս անգամ  հայտնի գործիչ ձերբակալվել է 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի վերաբերյալ ընթացքող հետաքննության շրջանակներում՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի, այն է՝ «Սահմանադրական կարգը տապալելու փորձի» մեղադրանքով։ Արդարացման որոշումից հետո Սիլիվրիի բանտից ազատ արձակված Քավալան ոստիկանների կողմից կրկին բերման է ենթարկվել։

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ում իր դժգոհությունն է արտահայտել Օսման Քավալայի ձերբակալման առթիվ՝ այդ որոշումը անամոթություն որակելով։

Քավալայի ձերբակալման դեմ իր բողոքն է արտահայտել նաև Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը։ «Չեմ կարողանում հավատալ, որ Քավալան արդարացման որոշումից հետո կրկին ձերբակալվել է։ Եթե դատախազը կասեցնում է առաջընթացի քայլը, ապա անհնար է հավատալ, որ Թուրքիան կզարգանա։ Խավար ժամանակները հետ են գալիս», – գրել է Սանչեսը Twitter-ում։

Նշենք, որ Օսման Քավալան Թուրքիայի հայտնի իրավապաշտպաններից մեկն է։ Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է և շատ անգամներ է եղել Հայաստանում։ Ստամբուլում Քավալային պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։

Նախորդ Լուրը

Հաֆթարի ուժերը հայտարարել են Տրիպոլիի ափերի մոտ թուրքական նավ խոցելու մասին

Հաջորդ Lուրը

Իրանում ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեղադրանքով 8 անձ ազատազրկման է դատապարտվել

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

24/07/2026
Կարևոր

ՌԴ-ն հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը

24/07/2026
Թուրքիա

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության 91 պատգամավոր լքել է այն․ այսօր կհայտարարվի նոր կուսակցության ստեղծման մասին

24/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանում ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեղադրանքով 8 անձ ազատազրկման է դատապարտվել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԻՀՊԿ-ն կոչ է արել մարդկանց հեռանալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներից

24/07/2026

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

24/07/2026

Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքների մասին

24/07/2026

ՌԴ-ն հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը

24/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)