02-04-2026 / 14:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանն իսկապես մտահոգված է այն լարվածությամբ, որ այժմ առաջացել է Լաչինի միջանցքի շուրջ. Պեսկով

2022/12/29 17:07
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած լարվածությամբ և կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը, վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է հետագայում էլ շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են Լաչինի միջանցքի թեման։

«Լաչինի միջանցքի թեման իսկապես շատ մանրամասն քննարկվել է երեկ չէ առաջին օրը Սանկտ Պետերբուրգում Պուտինի և Փաշինյանի միջև, այդ թեմայով զրույցները կշարունակվեն: Մենք իսկապես մտահոգված ենք այն լարվածությամբ, որ այժմ առաջացել է Լաչինի միջանցքի շուրջ», – ընդգծել է նա։

Պեսկովը վստահեցրել է, որ «ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ շփումներում»։

Խոսելով Լեռնային Ղարաբաղ միջազգային խաղաղապահներ ուղարկելու ՀՀ վարչապետ Փաշինյանի գաղափարի մասին՝ Պեսկովը նշել է, որ «միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե հակամարտության երկու կողմերն էլ համաձայնեն դրան»։

«Եվ սա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը: Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցներից է, Ադրբեջանը մեր շատ արժեքավոր և թանկագին գործընկերն է», – ասել է Կրեմլի խոսնակը։

Նախորդ Լուրը

Իսրայելի 37-րդ կառավարությունը երդում է տվել. Ցուցարարները հավաքվել են խորհրդարանի դիմաց

Հաջորդ Lուրը

Շրջափակված Արցախում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ

02/04/2026
Հայաստան

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսու վարորդները

02/04/2026
Հայաստան

Հայաստանի շախմատի ֆեդերացիան 13-րդն է աշխարհում

02/04/2026
Հաջորդ Lուրը

Շրջափակված Արցախում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ

02/04/2026

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսու վարորդները

02/04/2026

Հայաստանի շախմատի ֆեդերացիան 13-րդն է աշխարհում

02/04/2026

Թեհրան․ «Պատերազմը կշարունակվի մինչև թշնամու անխուսափելի ու մշտական նվաստացումը»

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)