13-07-2026 / 02:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՂ հիվանդանոցներն աշխատում են հովհարային անջատումներով. «Արցախէներգոն» ճշտել է վթարի վայրը

2023/01/13 15:54
Արցախ, Կարևոր, Քաղաքականություն

Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված վիճակը նույնն է, էլեկտրաէներգիան սպառողնրին մատակարարվում է 2-ժամյա հովհարային անջատումների գրաֆիկով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Արցախէներգո» ՓԲԸ տեխնիկական և իրացման տնօրեն Տիգրան Գաբրիելյանը։

«2 ժամով ենք անջատում ամբողջ հանրապետության տարածքում ու ըստ հերթականության։ Եթե որոշում լինի անջատումների ժամերն ավելացնելու, մենք նախապես կհայտարարենք։ Առայժմ աշխատում ենք այն գրաֆիկով, որը հայտարարված է ընկերության համապատասխան կայքով ու ֆեյսբուքյան էջով»,– ասաց նա։

Հայաստանից մատակարարվող գծի խափանման հետևանքով արդեն մի քանի օր է, ինչ Արցախում էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է բացառապես տեղական հիդրոէլեկտրակայանների արտադրած ծավալի հաշվին։ Թե որքանով դրանք կկարողանան ապահովել անհրաժեշտ քանակի էլեկտրաէներգիան նաև առաջիկայում, Գաբրիելյանը դժվարացավ նշել` պարզաբանելով, որ դա կախված է մի շարք գործոններից, այդ թվում կլիմայական պայմաններից, գետերում ջրի ծավալից և այլն։

Արցախի համար ներկա պահին կարևոր կենսական նշանակության` սննդի արտադրության օբյեկտները, հիվանդանոցները ևս, մեր զրուցակցի խոսքով, էլեկտրաէներգիա են ստանում անջատումներով, այնպես, ինչպես բոլոր բաժանորդները։

«Որտեղ հնարավորություն կա ալտերնատիվ տարբերակով սնուցում իրականացնելու, իրականացնում ենք։ Բայց հիմնականում ամբողջ հանրապետությունն այս ռեժիմով է, և իրենք փորձում են իրենց աշխատանքները կազմակերպել այս ռեժիմին համապատասխան»,– հայտնեց Գաբրիելյանը։

Ինչ վերաբերում է վթարված էներգամատակարարման գծին, «Արցախէներգո» ՓԲԸ–ի ներկայացուցիչը հայտնեց, որ վթարավերականգնման աշխատանքներ չեն իրականացվում, իսկ բանակցությունների մասին տեղեկություն չունեն։

«Չեմ կարող ասել՝ բանակցություններ տարվում են, թե ոչ, դա մեր իրավասությունների ներքո չէ։ Մենք մեր ունեցած տեղեկությունները փոխանցել ենք խաղաղապահ զորախմբին։ Քանի որ մենք չենք կարողանում այցելել վթարի վայր, տեղեկություն չունենք, թե ինչ է տեղի ունեցել էլեկտրագծի վրա։ Մենք ունենք վթարի վայրի մոտավոր պատկերացում` արձանագրված մեր սարքավորումներով»,– ասաց նա։

«Արցախէներգո» ՓԲԸ–ի ունեցած նախնական տեղեկություններով՝ վթարված հատվածը գտնվում է Աղավնո–Բերձոր հատվածում։ Իսկ քանի որ կոնկրետ տեղանքը որոշել հնարավոր չէ՝ առանց այդտեղ այցելելու։

«Գիծը գտնվում էր բավական բարվոք վիճակում, ու չպիտի նման բան լիներ»,– ասաց նա` միաժամանակ, սակայն, չբացառելով նաև վթարի վարկածը` ձմեռային եղանակով պայմանավորված։

Հիշեցնենք` Հայաստանից Արցախը սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում օրեր առաջ վթար էր արձանագրվել, որի պատճառով հունվարի 10-ից սկսած Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Նախորդ Լուրը

Այսօր կարծում ենք, որ այլ քայլեր կիրառելը տեղին չէ․ Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու մասին

Հաջորդ Lուրը

Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից MRSAM ՀՕՊ համակարգեր գնել. IDRW

Այլ Լուրեր

ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից MRSAM ՀՕՊ համակարգեր գնել. IDRW

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)