04-12-2025 / 21:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Միրզոյանին՝ հումանիտար օգնության համար

2023/02/15 15:04
Թուրքիա, Կարևոր, Հայաստան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայկական կողմին շնորհակալություն է հայտնել ցուցաբերված զորակցության համար։

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Չավուշօղլուն հիշեցրել է, որ 2022թ. Արարատ Միրզոյանն Անթալիայի Դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար եղել էր Թուրքիայում, որտեղ էլ երկկողմ հանդիպում էին անցկացրել, քննարկել հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերը։

«Կարծում եմ, որ ծայրաստիճան իմաստալից է, որ այսօր էլ նրան այստեղ ենք հյուրընկալում։ Երկրաշարժից անմիջապես հետո ցավակցական և համերաշխության ուղերձներ ստացանք։ Եղավ նաև Փաշինյանի հղած ուղերձը մեր նախագահին։ Վարչապետ Փաշինյանը մեր նախագահին զանգահարելով, փոխանցել է իր աջակցության և համերաշխության խոսքերը։

Այնուհետև Հայաստանն անմիջապես մեր երկիր 28 հոգանոց որոնողափրկարարական խումբ ուղարկեց: Փետրվարի 8-ից սկսած նրանք Ադըյամանում աշխատում են ողջ ուժով։ Մեր մի աղջնակին և մի երիտասարդ կնոջ կյանքն այդ խումբ է փրկել, ինչի համար նրանց էլ ուզում խորին շնորհակալություն հայտնել։ Իսկապես ողջ ուժով աշխատում էին և տեսանք, թե մեր քաղաքացիներին փրկելիս էլ որքան էին ուրախանում»։

Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է նաև այն փաստը, որ Հայաստանն իրենց ուղարկել է 100 տոննա հումանիտար օգնություն։ Իր հայ գործընկերոջը վկայակոչելով՝ նշել է, որ հավելյալ օգնություններ էլ են լինելու, ինչի համար ևս շնորհակալություն է հայտնել։

«Այսինքն Հայաստանը մեր այս դժվար օրերին մեր մարդկանց բարեկամական ձեռք մեկնեց, համերաշխություն և համագործակցություն ցուցաբերեց։ Հայաստանը 1999 թվականին Գյոլջյուքի երկրաշարժի ժամանակ էլ էր մեր երկիր հումանիտար օգնության պարագաներ ուղարկել։ Հայաստանն էլ է, ցավոք, գտնվում սեյսմիկ գոտում։ 1988թ. Սպիտակի երկրաշարժը դեռևս հիշում ենք, քանի որ բազմաթիվ մարդիկ զոհ գնացին այդ աղետին։ Այդ երկրաշարժից հետո Թուրքիայի ուղարկած օգնությունն Ալիջանի սահմանադռնով հասցվել էր Հայաստան։ Տարիներ անց կրկին նույն սահմանադռնով այս անգամ Հայաստանի հումանիտար օգնությունը մեր երկիր եկավ։ Եվ պետք է շարունակենք մեր այս համերաշխությունը»։

Ըստ Չավուշօղլուի՝ Հարավային Կովկասում կարգավորման գործընթացը շարունակվում է։ Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացներում տեղի ունենալիք առաջընթացը նպաստելու է տարածաշրջանի խաղաղությանն ու բարօրությանը։

«Իմ գործընկեր Միրզոյանի հետ այսօր քննարկել ենք այն քայլերը, որոնք արվելու են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Բացի այդ, նրանից տեղեկություն ստացանք Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հանդիպումների, համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցությունների վերաբերյալ։ Ես այստեղ հատկապես սա եմ ուզում ասել՝ եթե այս երեք երկրներն անկեղծ քայլեր կատարեն, Հարավային Կովկասում կարող ենք հաստատել երկարատև խաղաղություն և հանգստություն։ Հատկապես քովիդից և ուկրաինական պատերազմից հետո Արևելք-Արևմուտք Միջին միջանցքը մեծ կարևորություն է ստացել»։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերից մեկը, ըստ Չավուշօղլուիմ պատմական Մետաքսի ճանապարհի, Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումն է։

«9-րդ դարում, ոմանց կարծիքով 10-րդ դարում կառուցված կամուրջը միայն 2 ոտք ունի՝ մեկը հայկակակն կողմում, մյուսը՝ թուրքական կողմում։ Այդ իսկ պատճառով այս Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումը, վերանորոգումը ծայրաստիճան իմաստալից է լինելու։ Այս հարցում էլ միասին աշխատելու ենք։ Մեր ընկերները, հատուկ ներկայացուցիչները ևս առաջիկայում կատարվելիք քայլերի համատեքստում կշարունակեն իրենց աշխատանքները»,- եզրափակելը Չավուշօղլուն մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով զորակցություն ցուցաբերած Հայաստանին։

Նախորդ Լուրը

Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետության սահմաններից. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո

Հաջորդ Lուրը

Թուրքական իշխանությունները դիտմամբ անուշադրության են մատնել քուրդ ժողովրդին և չեն շտապում օգնել. Քրդական համայնքի ցույցը՝ Երևանում

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Թուրքական իշխանությունները դիտմամբ անուշադրության են մատնել քուրդ ժողովրդին և չեն շտապում օգնել. Քրդական համայնքի ցույցը՝ Երևանում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)