05-06-2026 / 22:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական իշխանությունները դիտմամբ անուշադրության են մատնել քուրդ ժողովրդին և չեն շտապում օգնել. Քրդական համայնքի ցույցը՝ Երևանում

2023/02/15 15:20
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քրդական համայնքը բողոքի ակցիա է իրականացնում Աբդուլլահ Օջալանի բանտարկության 24-րդ տարելիցի կապակցությամբ։ Նրանք կարծում են, որ Օջալանն անհիմն է դատապարտված ու կոչ են անում ամբողջ աշխարհին ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա ազատ արձակի Օջալանին, նաեւ ուշադրություն դարձնեն քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների կողմնակալ քաղաքականությանը։

«Նրան մեղադրում են, որ արդեն մահացող քուրդ ժողովրդին վերակենդանացրեց ու նրանց ազատության համար սկսեց պայքարել։ Աբդուլլահ Օջալանը կարողացավ ջրի երես հանել ու պարզեցնել աղավաղված պատմությունները։ Հիմա ամբողջ աշխարհն է գիտակցում, որ նա մեղավոր չէ։ ՄԱԿ-ը պետք է օգտագործի իր բոլոր լծակները Օջալանին բանտից ազատելու համար»,– հայտարարեց քրդական համայնքի ղեկավար, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը։

Ցուցարարները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցեցին նամակ, որում ներկայացված են իրենց պահանջները միջազգային հանրությանը:

Կնյազ Հասանովը նշեց, որ Թուրքիայի և Սիրիայի քրդաբնակ գրեթե բոլոր բնակավայրերը տուժել են ավերիչ երկրաշարժից՝ տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, վիրավորվել և բազմաթիվ մարդիկ մնացել են անօթևան:

«Երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների շուրջ 90 տոկոսը քրդեր են։ Եկել ենք զորակցություն հայտնելու երկրաշարժից տուժած քուրդ ժողովրդին և հարգել զոհերի հիշատակը և ասել, որ թուրքական իշխանությունները դիտմամբ անուշադրության են մատնել քուրդ ժողովրդին, չեն շտապում օգնել և դուրս բերել մարդկանց փլատակներից և չեն վերացնում երկրաշարժի հետևանքները։ Մենք դատապարտում ենք թուրքական իշխանությունների անգործությունը։ Այս ֆոնին նաև խնդրում ենք միջազգային հանրությունից, որպեսզի օգտագործեն իրենց հնարավորությունները և ազատեն մեր առաջնորդ Աբդուլլահ Օջալանին»,- ասաց Հասանովը։

«Քուրդիստան» կոմիտեի համանախագահ Սլո Դրբոյանի խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը միայն լրատվամիջոցների տեսախցիկների դեմ է ներկայացնում, թե ամեն ինչ անում է երկրաշարժի հետևանքները վերացնելու համար, բայց իրականում ոչինչ չի անում։

«Իրականում մի քանի փրկարարական խմբեր են ուղարկում, թե, իբր, օգնում են, բայց ժողովուրդն է օգնություն ցուցաբերում։ Այստեղ ևս թուրքական իշխանությունները խոչընդոտում են քրդերին, ասում են՝ եթե մարդասիրական օգնություն եք ուզում տրամադրել, փոխանցեք մեզ, իսկ մենք արդեն կորոշենք, թե որտեղ այդ օգնությունն ուղարկել, բայց իրականում որևէ մեկին չեն օգնում։ Թուրքիայի իշխանության օգնությունը մենք չենք տեսնում»,- ընդգծեց Սլո Դրբոյանը։

Հիշեցնենք, որ քուրդ հեղափոխական և քաղաքական գործիչ, Քուրդիստանի բանվորական կուսակցության հիմնադիր և նախկին ղեկավար Աբդուլլահ Օջալանը Թուրքիայում դատապարտված է ցմահ ազատազրկման։ 1999 թվականից նա բանտարկված է Էմրալի կղզում։

Նախորդ Լուրը

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Միրզոյանին՝ հումանիտար օգնության համար

Հաջորդ Lուրը

Թուրք լրագրողին զայրացրել են Թուրքիա մեկնած հայ փրկարարների աշխատանքները «սևացնելու» Բաքվի փորձերը

Այլ Լուրեր

Հայաստան

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026
Հայաստան

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026
Ադրբեջան

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Հաջորդ Lուրը

Թուրք լրագրողին զայրացրել են Թուրքիա մեկնած հայ փրկարարների աշխատանքները «սևացնելու» Բաքվի փորձերը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)