04-12-2025 / 16:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը շահագրգռված է պաշտպանության ոլորտում Հնդկաստանի հետ համագործակցության զարգացմամբ

2023/03/03 14:54
Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը Նյու Դելիում անցկացվող  «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Հնդկաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային, առ այն, որ այդ երկիրը կոպտորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները եւ փակել Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: 120.000 հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո, խաթարվել է պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, էներգակիրների մատակարարումն Արցախ:

Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից եւ կարեւորում է հնդկական կողմի հնչեցրած դատապարտումն անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի եւ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ապօրինի ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք:

Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլան նշել է, որ կարեւորում է երկու խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացումը եւ ընդգծել, որ նման այցերն ու երկկողմ շփումները խթանում են համագործակցությունն ու նպաստում տարբեր ձեւաչափերով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում իր գլխավորությամբ գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը եւ շեշտել, որ հիանալի կլիներ նաեւ Հայաստանի հետ բարեկամական խմբի ձեւավորումը Հնդկաստանի խորհրդարանում, ինչը մեծ հնարավորություն կստեղծի ակտիվ եւ սերտ համագործակցության համար: Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտուր, տրանսպորտ եւ կապ, պաշտպանություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, մշակույթ, գիտություն եւ կրթություն, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն եւ այլն:

Հանդիպման ավարտին Հնդկաստանի ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ կհյուրընկալի Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Նյու Դելիում:

Հակոբ Արշակյանը Հնդկաստանի ԱԺ խոսնակին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի հրավերը` այցելելու Հայաստան:

Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նախորդ Լուրը

Ստամբուլում ուժգին երկրաշարժի օրը մոտենում է. Թուրք սեյսմոլոգները ահազանգում են

Հաջորդ Lուրը

Միրզոյանն ու Լավրովը տարածաշրջանային խնդիրների շուրջ մտքեր են փոխանակել

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Ադրբեջան

Կատարում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման

04/12/2025
Հաջորդ Lուրը

Միրզոյանն ու Լավրովը տարածաշրջանային խնդիրների շուրջ մտքեր են փոխանակել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար հաստատել է մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցների համաձայնագիր

04/12/2025

Հռոմի պապ Լևոն 14-րդը հանդիպել է Արամ Առաջինի հետ

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)