Սաուդյան Արաբիայի և Իրանի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆահրանը և Հոսեյն Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել:
Ինչպես գրում է սաուդական պետական լրատվամիջոցը, հեռախոսազրույցի նախաձեռնությունն իրականացրել է սաուդական կողմը: Արտգործնախարարները Ռամադանի առթիվ շնորհավորել են միմյանց:
Զրուցակիցները պայմանավորվել են շուտով հանդիպում կազմակերպել՝ ճանապարհ հարթելու երկու երկրների միջև դեսպանությունների և հյուպատոսությունների վերաբացման համար։
Իսկ իրանական tasnim լրատվամիջոցի տեղեկություններով՝ Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Իրանի պատրաստամակությունը՝ զարգացնելու ու ամրապնդելու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները: