05-07-2026 / 01:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի իշխող կուսակցություն. «Թուրքիան այլևս ի վիճակի չի պահել փախստականներին»

2020/02/28 11:54
Թուրքիա, Քաղաքականություն

Փետրվարի 27-ի Սիրիայի կառավարական բանակի ավիացիայի հարվածների հետևանքով Իդլիբում 33 թուրք զինծառայողների զոհվելու մասին տեղեկությունից հետո մամուլում լուրեր են տարածվել, որ Թուրքիան բացում է Եվրոպայի հետ սահմանը սիրիացի փախստականների համար:

Իդլիբի դեպքերի վերաբերյալ CNN Turk հեռուստաալիքին հարցազրույց տված Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը պատասխանել է նաև սիրիացի փախստականների համար սահմանը բացելու հարցին:

Չելիքը մասնավորապես ասել է. «Մենք ասել էինք, որ Թուրքիան չի կարողանալու իր վրա վերցնել փախստականների նոր ալիք, ասել էինք, որ Թուրքիան իր բոլոր հնարավորություններն արդեն սպառել է: Այդ պատճառով արդեն Թուրքիան  չի կարողանում դիմակայել ստեղծված ճնշմանը: Տեղի ունեցած հարձակումների հետևանքով մի կողմից Թուրքիայի ներսի փախստականներն են շարժվում դեպի դեպի Եվրոպա, մյուս կողմից էլ Սիրիայի տարածքից են դեպի Թուրքիա շարժվում: Փախստականների մասով մեր քաղաքականությունը նույնն է, սակայն իրավիճակն այնպիսինն է, որ արդեն ի վիճակի չենք փախստականներին պահել»:

Նշենք, որ թուրքական էլեկտրոնային մամուլում մի շարք հրապարակումներ ու լուսանկարներ են հայտնվել առ այն, որ Թուրքիայում գտնվող բազմաթիվ սիրիացի փախստականներ այս գիշերվանից սկսած շարժվում են դեպի Էդիրնե՝ Եվրոպայի հետ Թուրքիայի սահման:

Նախորդ Լուրը

Իդլիբում իրականացված ավիահարվածների հետևանքով 33 թուրք զինվոր է սպանվել

Հաջորդ Lուրը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթում զոհերի հիշատակին

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Թուրքիա

Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է ԱՀԿ նախարարական համաժողովին

03/07/2026
Հայաստան

Թուրքական դիպլոմ չունեմ․ Ռուբեն Ռուբինյան

03/07/2026
Հաջորդ Lուրը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթում զոհերի հիշատակին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)