Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին մեկնել է Սիրիա: Տեղեկությունը փոխանցում է ISNA լրատվամիջոցը:
ISNA-ի տեղեկացմամբ՝ Ռեզա Աշթիանին հանդիպել է Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբբասի հետ:
Հանդիպման ընթացքում Իրանի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը պատրաստ է աջակցել Սիրիային պաշտպանական արդյունաբերության զարգացման գործում: