08-06-2026 / 18:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը և ՀՀ վարչապետն անդրադարձել են Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը

2023/05/23 14:38
Ադրբեջան, Արցախ, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը:

ՀՀ վարչապետը ողջունել է Լեո Դոքերթիի այցը Հայաստան և կարևորել Միացյալ Թագավորության հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունն ու զարգացումը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններն ունեն առաջընթացի մեծ ներուժ:

Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ:

Մասնավորապես, քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցությանը, արևային էներգետիկայի և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկա բրիտանացի ներդրողների ներգրավմամբ:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը:

Վարչապետը նշել է, որ ոչ միայն միջանցքը շրջափակելու, այլ նաև ԼՂ ժողովրդին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից զրկելու Ադրբեջանի քաղաքականության նպատակն է էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:

Նախորդ Լուրը

Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստներ չունի

Հաջորդ Lուրը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցություն է հայտնել Արցախի ԱԺ հայտարարությանը

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնալու համար

08/06/2026
Ադրբեջան

Մեկ ամսում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության 5-րդ զինծառայողն է մահացել

08/06/2026
Անվտանգություն

Հայաստանը 2025 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ի անդամավճարը․ ԱԳՆ

08/06/2026
Հաջորդ Lուրը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցություն է հայտնել Արցախի ԱԺ հայտարարությանը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնալու համար

08/06/2026

Մեկ ամսում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության 5-րդ զինծառայողն է մահացել

08/06/2026

Հայաստանը 2025 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ի անդամավճարը․ ԱԳՆ

08/06/2026

Պեսկովը կասկածի տակ է դրել Կիևի հետ բանակցությունների հնարավորությունը

08/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)