Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորությունը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և հնարավոր ամեն բան անում ենք Անդրկովկասում իրադրությունը կայունացնելու համար: Դրա հետ մեկտեղ ես հատկապես կցանկանայի նշել հայկական կողմի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին», – ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով Մինսկում այսօր կայացած ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։