08-06-2026 / 23:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք դա ընդունում ենք ի գիտություն. Պեսկովն՝ Ուկրաինայի հակամարտության շուրջ Երևանի դիրքորոշման մասին

2023/06/02 16:15
Հայաստան, Քաղաքականություն

Մոսկվան հաշվի է առնում Երևանի դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, սակայն շարունակում է զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք դա ընդունում ենք ի գիտություն»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում, թեև Արևմուտքը այլ կարծիքի է ներկայիս իրավիճակի մասին։

Պեսկովի խոսքով՝ «դա կարևոր հայտարարություն է»։

«Մենք գիտենք, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, մենք դրանք հաշվի ենք առնում», – հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Միաժամանակ նա ընդգծել է. «Իհարկե, մենք շարունակում ենք զարգացնել մեր հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»։

CNN Prima News-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը հայտնել էր, որ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ:

«Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա: Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք: Որովհետև, ընդ որում, թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ մենք խուսանավում ենք քիչ առաջ իմ ասածի պատճառով, որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում», – ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Նախորդ Լուրը

Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը

Հաջորդ Lուրը

Հունիսին 3-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնալու համար

08/06/2026
Անվտանգություն

Հայաստանը 2025 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ի անդամավճարը․ ԱԳՆ

08/06/2026
Միջազգային

Պեսկովը կասկածի տակ է դրել Կիևի հետ բանակցությունների հնարավորությունը

08/06/2026
Հաջորդ Lուրը

Հունիսին 3-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնալու համար

08/06/2026

Մեկ ամսում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության 5-րդ զինծառայողն է մահացել

08/06/2026

Հայաստանը 2025 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ի անդամավճարը․ ԱԳՆ

08/06/2026

Պեսկովը կասկածի տակ է դրել Կիևի հետ բանակցությունների հնարավորությունը

08/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)