27-08-2026 / 07:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի հիմնանպատակը «Զանգեզուրի միջանցքն» է. իրանական կայք

2023/06/22 16:38
Իրան, Վրաստան, Քաղաքականություն

Իրանական Arannews կայքում «Զանգեզուրի միջանցքի հնարավոր սցենարները» վերնագրով հոդված է հրապարակվել։ Հոդվածում նախ նշվել է Լաչինի միջանցքի արգելափակման հեևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, այնուհետև ընդգծվել է, որ ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դիրքերը թուլանում են, ուստի Կրեմլն այլևս բավարար ուժ չունի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ցանկալի կարգուկանոնը պարտադրելու համար։

Հոդվածում շեշտվել է, որ Բաքուն, դժվարացնելով Լեռնային Ղարաբաղի բնակիչների կյանքը, ցանկանում է հասնել երեք նպատակի.
• ստիպել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը հանձնվել,
• ստիպել Հայաստանին ընդունել Զանգեզուրի միջանցքը,
• ստիպել ռուսական խաղաղապահ ուժերին հետ քաշվել։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» խնդրին՝ հոդվածում նշվել է, որ, թեև Արդբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողություն հաստատելն էր, այնումենայնիվ, հիմնանպատակը «Զանգեզուրի միջանցքն» է։

Հոդվածում տեսակետ է ներկայացվել, համաձայն որի՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Թուրքիայի ու Ադրբեջանի հավակնությունները տապալելու միակ խոչընդոտը Ռուսաստանի և Իրանի խորը կապն է: Այս համատեքստում նշվել է, որ Ռուսաստանը խաղում է երկու կողմերի հետ, իսկ Իրանը ցանկանում է պահպանել երկու երկրների տարածքային ամբողջականությունը։

Հոդվածի ամփոփիչ մասում Հարավային Կովկասի զարգացումների երկու հնարավոր սցենարներ է ներկայացվում․

առաջին սցենարը կապված է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի հետ: Դրանից հետո հնարավորություն է ստեծվում Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների խորացման համար, որը կհակազդի Ադրբեջանի աճող ազդեցությանը։ Այս համատեքստում ռուսական խաղաղապահ ուժերը կկարողանան վերականգնել վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ։ Իրանն ու Հնդկաստանը կսկսեն զենք վաճառել Հայաստանին, իսկ «Զանգեզուրի միջանցքի» հարցը կհանվի։

Իսկ երկրորդ սեցանարն առնչվում է Ուկրաինայում Ռուսաստանի պարտությանը և Իրանից զենքի արտահանման դեմ կոշտ պատժամիջոցների կիրառմանը։ Սա կամրապնդի Ադրբեջանի և Թուրքիայի դիրքերը «Զանգեզուրի միջանցքով» անցնելու հարցում՝ ավելի թուլացնելով Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում և նվազեցնելով Իրանի ազդեցությունը տարածաշրջանում»։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը. հայկական կողմն ունի մեկ վիրավոր

Հաջորդ Lուրը

Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև․ԱՄՆ կոնգրեսական

Այլ Լուրեր

Իրան

Նեթանյահուն բացառում է, որ Իրանի հետ հնարավոր է համաձայնության հասնել

26/08/2026
Հայաստան

Հայաստանը քայլեր չի անում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. Ռուբինյան

26/08/2026
Իրան

Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

26/08/2026
Հաջորդ Lուրը

Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև․ԱՄՆ կոնգրեսական

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացել

26/08/2026

«Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են» լուծարման և սիրիական բանակում ներառվելու մասին

26/08/2026

Նեթանյահուն բացառում է, որ Իրանի հետ հնարավոր է համաձայնության հասնել

26/08/2026

Բաքվի սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի

26/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)