16-07-2025 / 03:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև․ԱՄՆ կոնգրեսական

2023/06/22 17:01
Արցախ, Քաղաքականություն

Արցախի ժողովրդավար ու խաղաղասեր ազգաբնակչությունն այսօր ենթարկվում է ավտորիտար ադրբեջանական ռեժիմի կողմից իրականացվող էթնիկ զտումների և կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ուժ, սպառնալիքներ գործադրել և ահաբեկչություն իրականացնել՝ նպատակ ունենալով արտաքսել կամ բնաջնջել Արցախի քաղաքացիներին և առանց հետևանքների վերահսկողություն հաստատել հայկական տարածքների վրա։ Շուրջ յոթ ամիս Արցախի ժողովուրդն ապրում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում, ինչը միջազգային իրավունքի և հրադադարի մասին 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության խախտում է»,- ասել է կոնգրեսական Շիֆը։

Նրա դիտարկմամբ՝ Արցախն օգտագործվել է որպես սակարկության առարկա բանակցային գործընթացում՝ առանց որևէ ներկայացվածության, ինչը հակասում է ԱՄՆ-ի դավանած արժեքներին և միջազգային իրավունքին։ Կոնգրեսականը վկայակոչել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի առաջին հոդվածը, որում մասնավորապես ասվում է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք»։ Շիֆը հիշեցրել է, որ Արցախի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով միակամ հռչակեց իր անկախությունը և այդ քայլը համահունչ էր միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից 1970 թվականին վավերացված պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ու համագործակցության դաշնագրի դրույթներին։

Ժողովրդավարական ճանապարհով ընտրված Արցախի կառավարությունը շարունակում է բարձրաձայնել միջազգայնորեն ճանաչված ձևաչափով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցային գործընթացում ներգրավվելու իր ցանկության մասին՝ որպես իրավահավասար կողմ, ինչն, ըստ կոնգրեսական Շիֆի, պետք է լինի անվտանգության, ինքնորոշման իրավունքի հարցում միջազգային երաշխիքների առկայության և բանակցող կողմերի պարտավորությունների կատարման պայմաններում։

«Արցախում ապրող 120.000 հայերի անվտանգությունն ու իրավունքները չեն կարող երաշխավորվել Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանության կողմից, որը տարիներ շարունակ կազմակերպել է բազմաթիվ վայրագություններ արցախահայերի նկատմամբ, ներառյալ Շուշիի և Հադրութի հազարավոր հայերի էթնիկ զտումները 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Ադրբեջանցիներն իրականացրել են նաև հայ ռազմագերիների խոշտանգումներ ու սպանություններ, ոչնչացրել են Արցախում հայկական կրոնական և մշակութային արժեքները»,- նշել է Շիֆը։

Կոնգրեսականի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աջակցել Արցախի ժողովրդին ու կանգնել նրա կողքին՝ հասնելու այն ճանաչմանը, որին արցախահայությունն արժանի է՝ ի թիվս այլ ժողովուրդների։ ԱՄՆ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Արցախում մարդու իրավունքների պաշտպանության համար՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները:

«ԱՄՆ-ն պետք է կոչ անի Ադրբեջանին՝ անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, պատժամիջոցների և օգնության դադարեցման միջոցով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման համար, պետք է ապահովի Արցախի ժողովրդի պաշտպանությունն ու ինքնորոշման իրավունքը, առավել ևս, որ արցախահայությունը հայտարարել է, որ չի հրաժարվի անկախության իր իրավունքից և արժանապատիվ, խաղաղ կյանքով ապրելու նպատակադրությունից»,- եզրակացրել է կոնգրեսական Շիֆը։

Նախորդ Լուրը

Բաքվի հիմնանպատակը «Զանգեզուրի միջանցքն» է. իրանական կայք

Հաջորդ Lուրը

Վրաստանի վարչապետը և Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա խորացումը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի հետ տարբեր մակարդակներով շփումներ կան․ Ռուբինյան

15/07/2025
Թուրքիա

Իրանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

15/07/2025
Թուրքիա

ԱՄՆ-ն Թուրքիայի հարևանությամբ 4 ռազմաբազա կհիմնի

15/07/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանի վարչապետը և Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա խորացումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի հետ տարբեր մակարդակներով շփումներ կան․ Ռուբինյան

15/07/2025

Իրանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

15/07/2025

ԱՄՆ-ն Թուրքիայի հարևանությամբ 4 ռազմաբազա կհիմնի

15/07/2025

Etihad Airways-ը մեկնարկում է Երևան-Աբու Դաբի երթուղին. չվերթները կսկսվեն 2026 թվականի մարտից

15/07/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)