Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
«Համանախագահներին ուղղված Մևլյութ Չավուշօղլուի խորհուրդները ստիպում են հիշել Ղուկասին 4.23 «Բժի՛շկ, ինքս քեզ բուժի՛ր»,-գրել է Մնացականյանը թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ մարտի 2–ին Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Հանդիպումից հետո թուրք նախարարը Twitter-ում գրառում է կատարել. «Մինսկի խումբն այսուհետ պետք է կատարի ավելի ակտիվ աշխատանք Ղարաբաղյան հարցի կարգավորման համար: Այդ որոշումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,-գրել է Չավուշօղլուն: