04-12-2025 / 17:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Միրզոյանը ԱՄԷ ԱԳ նախարարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը

2023/08/11 13:22
Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Ինչպես հայտնում է էմիրաթական WAM պետական լրատվամիջոցը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները և դրանք բոլոր ոլորտներում ընդլայնելու առկա հնարավորությունները։

Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ԱԳՆ-ը՝ հավելելով, որ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն շուրջ 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որի պայմաններում ԼՂ 120 հազար բնակչությունն առերեսվում է սննդի, դեղորայքի սուր պակասին, իսկ լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձինք և 2000 հղի կանայք զրկված են հրատապ բժշկական աջակցությունից:

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգման վերաբերյալ երկու որոշումները և արհամարհում է միջազգային գործընկերների, տարբեր կառույցների հասցեական կոչերը: Ուստի, նախարարն ընդգծել է, որ ներկայիս պայմաններում անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման: 

Նախարարները ներկայացրել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը՝ անդրադառնալով նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և մտքեր փոխանակելով տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։

Նախորդ Լուրը

Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից

Հաջորդ Lուրը

Իսրայելցի մի խումբ մտավորականներ դիմել են երկրի նախագահ Հերցոգին՝ խնդրելով կանխել Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իսրայելցի մի խումբ մտավորականներ դիմել են երկրի նախագահ Հերցոգին՝ խնդրելով կանխել Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)