03-02-2026 / 22:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նենսի Փելոսին և Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Արցախի բնակչության էթնիկ զտումների համար

2023/10/03 12:40
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Ներկայացուցիչների պալատի 75 անդամների հետ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով արձագանքել ԼՂ հումանիտար աղետին և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ԼՂ բնակչության էթնիկ զտումների համար:

Նամակում ներկայացվել է ԼՂ հումանիտար իրավիճակը և նշվել, որ ԱՄՆ-ն բարոյական պարտավորություն ունի անելու այն, ինչ անհրաժեշտ է՝ վերջ դնելու անհարկի տառապանքներին և ապահովելու, որ Ադրբեջանը բախվի էթնիկ զտումների հետևանքներին:

Նամակում առաջարկվել է գործի դնել Ազատության աջակցության ակտի 907 լրացումը, որն ԱՄՆ կառավարությանն արգելում էր ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Նաև կոչ է արվել անձնական պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանի պաշտոնյաներին՝ կիրառելով «Մագնիտսկիի ակտը»։

Նամակի հեղինակներն առաջարկել են հումանիտար օգնություն տրամադրել ԼՂ-ից տեղահանված բնակչությանը և միջազգային հանրությանը կոչ արել՝ ներգրավվելու այդ գործում։ Կոչ է արվել միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ տարհանումը դեպի Հայաստան, այդ թվում՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայմամբ։ Ըստ նամակի հեղինակների՝ անհրաժեշտ է նաև ուղիղ շփումներ ունենալ Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին համաներում ապահովելու նպատակով։

Նախորդ Լուրը

Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Հաջորդ Lուրը

Հայաստանի տարբեր ԲԿ-ներում Արցախից բռնի տեղահանված 345 անձ է բուժվում

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026
Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի տարբեր ԲԿ-ներում Արցախից բռնի տեղահանված 345 անձ է բուժվում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)