Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վատառողջ լինելու պատճառով չեղարկել է իր այցը Իսպանիա, որտեղ պետք է տեղի ունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Տեղեկությունը հայտնել է «Gazete Duvar» թերթը:
Էրդողանը նաև չեղարկել է իշխող « Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության ժողովը։
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ, որի ընթացքում Իսպանիայի վարչապետը նրան հրավիրել էր Իսպանիա:
Ըստ թերթի` նախատեսվում էր, որ նրանք պետք է քննարկեին թուրք-իսպանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:
Ուշագրավ է, որ Էրդողանի` Իսպանիա կատարելիք այցի չեղարկման մասին լուրը այս պահի դրությամբ տարածվում է միայն ընդդիմադիր լրատվամիջոցներում: