04-09-2026 / 08:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանում տեղի է ունեցել հայ-իրաքյան քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը

2023/11/23 15:02
Անվտանգություն, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Երևանում նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հայ-իրաքյան քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը: Տեղեկությունը փոխանցում է ՀՀ ԱԳՆ-ը:

Հաղորդվել է, որ հայկական պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իրաքյան պատվիրակությունը՝ Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մուհամմադ Հուսեյն Բահր Ալ-Ուլումը:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրաքյան քաղաքական երկխոսության մակարդակը, հատկապես՝ Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ռաշիդի՝ Հայաստան պաշտոնական այցի համատեքստում: Կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականությունը:

Քննարկվել են հայ-իրաքյան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, առևտրատնտեսական, կրթամշակութային, առողջապահական, հումանիտար և այլ ոլորտներում Հայաստանի և Իրաքի միջև համագործակցության զարգացման, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Նախարարի տեղակալ Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել ԼՂ ժողովրդի էթնիկ զտման հետևանքով ի հայտ եկած մարտահրավերները, Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու հայկական կողմի ջանքերը, Հայաստանի տեսլականը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։ Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և մերձավորարևելյան տարածաշրջանի համար այս համատեքստում ստեղծվող հնարավորություններին։

Նախորդ Լուրը

Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կանցկացնեն պետական սահմանին

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի հետ բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է. ԱԳ փոխնախարար

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել

03/09/2026
Հայաստան

Հայաստանը մերժել է ընդդիմադիր լրագրող Իլյա Դանիլովին արտահանձնելու Մոսկվայի հարցումը

03/09/2026
Ադրբեջան

Ղարիբաշվիլին հարցաքննության է կանչվել՝ Ադրբեջանին տարածք հանձնելու մասին հայտարարությունների գործով

03/09/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի հետ բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է. ԱԳ փոխնախարար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել

03/09/2026

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև բարեկամությունն այժմ արտակարգ ամուր է. Ալիս Աբդալլա

03/09/2026

Հայաստանը մերժել է ընդդիմադիր լրագրող Իլյա Դանիլովին արտահանձնելու Մոսկվայի հարցումը

03/09/2026

Բրյուսելում ցուցադրվել են արհեստական բանականությամբ աշխատող մարդանման ռոբոտներ

03/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)