Թուրքիայի նախագահ Ռ․Թ․ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Է․ Ռայիսիի հետ։
Թուրքիայի նախագահականի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են «Իսրայելի ապօրինի հարձակումները Գազայի դեմ, պաղեստինցիներին ուղղված մարդասիրական օգնության գործողությունները և տարածաշրջանում մնայուն հրադադարին հասնելու համար կատարել հնարավոր քայլերը»։
Առաջնորդները մտքեր են փոխանակել Թուրքիայում կազմակերպվելիք Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նախապատրաստական աշխատանքների և օրակարգի շուրջ։