Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ: Տեղեկությունը փոխանցել է իրանական IRNA լրատվամիջոցը:
Քննարկման առանցքում Գազայում իրադրությունն է եղել: Նախարարները քննարկել են նաև երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների նիստի անցկացման և այդ շրջանակներում Իրանի նախագահի Թուրքիա այցին առնչվող հարցեր: