16-04-2026 / 07:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը․ Միրզոյան

2023/12/13 15:25
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև համաձայնագիրը վստահության կառուցման միակ գործընթացը չէ։

«Սա վստահության կառուցման միակ համաձայնությունը չի, որ քննարկվել է։  Քննարկվել են և կշարունակեն քննարկվել այլ գաղափարներ ևս։ Օրինակ՝ հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման շուրջ։ Կարծում ենք, որ զորքերի հետքաշումը իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիան։ Այստեղ չեմ ասում, որ ունենք համաձայնություն։ Սա գաղափար է, որը քննարկվում է»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ կան այլ գաղափարներ ևս, որոնք քննարկվում են։

ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու երկու երկրների միջև  հարաբերությունների կարգավորման վրա։

«Հիմնական գործընթացը, այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են։ Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան հանդիպումների ձևաչափով։ Առիթ ունեցել ենք ասելու, որ գործի մեծ մասն արված է, և հիմա մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ  էական հարցերի շուրջ վերջնական ձևակերպումների շուրջ»,- ասաց Միրզոյանը։

Նախորդ Լուրը

Վրաստանի ապագան ԵՄ-ում է. Ղարիբաշվիլին գրավոր ուղերձներ է հղել ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով

Հաջորդ Lուրը

Շուտով ստորագրվելու է Իրանի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագիրը. Իրանի ԱԳ փոխնախարար

Այլ Լուրեր

Հայաստան

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026
ԱՄՆ

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Հարավային Կովկաս

Վրաստանը չի կարող լիովին համապատասխանել ԵՄ արտաքին քաղաքականությանը նախքան անդամակցությունը․ Վրաստանի ԱԳՆ

15/04/2026
Հաջորդ Lուրը

Շուտով ստորագրվելու է Իրանի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագիրը. Իրանի ԱԳ փոխնախարար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Երեք հայ ընդգրկվել է «Forbes»-ի «250 ամենանշանավոր self-made ամերիկանցիները» ցանկում

15/04/2026

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026

Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում

15/04/2026

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)