16-04-2026 / 13:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում սկսվել է կրթության նախկին նախարարի դատավարությունը

2023/12/13 16:36
Ադրբեջան, Անվտանգություն

Ադրբեջանում սկսվել է 13 մարդուց բաղկացած խմբի քրեական գործով դատավարությունը, տուժողներ են ճանաչվել կրթության նախկին նախարար Միսիր Մարդանովը և «Real TV»-ի ղեկավար Միրշահին Աղաևը։

Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվամիջոցը՝ հավելելով, որ վերոնշյալ անձիք մտադրվել էին ստեղծել «Քերիմե» պետությունը։

«Տեղեկացվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում ապրող Ռուֆուլա Ախունդզադեն և Բահթիյար Բայրամովը, որոնք համագործակցել են այդ երկրի հատուկ ծառայությունների հետ, փողի դիմաց հանձնարարություն են տվել Տերտերի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին կազմակերպել «դիմադրության ջոկատ»՝ շարիաթի օրենքներով առաջնորդվող «Քերիմե» պետության ստեղծման, զինված անկարգությունների միջոցով իշխանության զավթման և սահմանադրական կարգի տապալման համար։ Ա. Ջումշուդովը այդ գործունեության համար ներգրավել է իր ծանոթներին, որոնք կրոնական արմատականություն են քարոզում՝ Տարզան Գարաշովին, Սանան Մամեդովին, Հագանի Մամեդովին և Իղբալա Ախունդովին։ Նա ցուցումներ է տվել Ռ.Ախունդզադեին և Բ. Բայրամովին իր տանը տեղի ունեցած գաղտնի հավաքների ժամանակ։ Խմբավորման անդամները լրացուցիչ անձանց ներգրավելով, այդ մասին տեղեկացրել են Ռուֆուլա Ախունդզադեին։ Վերջինը ներգրավել է Բաքվի բնակիչ Անար Իսաևին՝ «դիմադրության ջոկատ» կազմելու առաջադրանք տալով»,- գրում է պարբերականը:

Հաղորդվել է, թե ձերբակալվածները քարոզչություն են վարել հօգուտ Իրանի և կրոնական արմատականության, կատարել են առաջադրանքներ, որոնք ստացել են արտասահմանից՝ նպատակ ունենալով խափանել «Ադրբեջանում ստեղծված հանդուրժողականության ավանդույթները»։

«Խմբավորման անդամները կազմակերպել են թմրանյութերի վաճառք, որոնք ուղարկվել են Իրանից, ստացած դրամական միջոցներն ուղղվել են կրոնական արմատականության քարոզմանը և այլ խափանարար գործունեության ֆինանսավորմանը»,- գրել է APA-ն։

Նախորդ Լուրը

32 գերի վերադարձել է Հայաստան․ հայտնի են նրանց անունները

Հաջորդ Lուրը

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Ադրբեջան

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը Եվրոպայի համար սկզբունքորեն փոխվել է. Վրաստանի ԱԳՆ

16/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանը Վրաստանի համար արհեստական ​​խոչընդոտներ է ստեղծում

16/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը

15/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Ադրբեջան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում տարրական դասարանների աշակերտների համար համազգեստը դառնում է պարտադիր

16/04/2026

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը Եվրոպայի համար սկզբունքորեն փոխվել է. Վրաստանի ԱԳՆ

16/04/2026

Թուրքիայի իշխանությունները Քահրամանմարաշում տեղի ունեցած դեպքը չեն որակում որպես ահաբեկչություն

16/04/2026

Ռուսական գազի մատակարարումները Թուրքիա նվազել են

16/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)