16-06-2026 / 06:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Քննչական կոմիտեն հրապարակել է Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը

2023/12/22 16:22
Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարող տարածքում գտնվող վառելիքաքսուկային նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության միջանկյալ արդյունքները։

Քննչական կոմիտեն հայտնում է՝ պարզվել է, որ նշված պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, որոնցից 2-ը հանդիսացել են պահեստում ծառայություն իրականացնող ԼՂ ոստիկանության զորքերի ծառայողներ, 31-ը՝  զինծառայող, այդ թվում՝ 9 սպա, 5 ենթասպա, մյուսները՝ շարքային կազմի ներկայացուցիչներ։

Պայթյունի և դրանից հետո բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 120 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք՝ հիմնականում այրվածքների տեսքով։ Քննության այս պահի տվյալներով՝ անհայտ է 21 անձի գտնվելու վայրը։ 

Մահացած անձանցից 138-ի ինքնությունը պարզվել է նշանակված դատագենետիկական փորձաքննությունների, 77-ինը՝ այլ քննչական և վարութային գործողությունների միջոցով։

Պայթյունի հետևանքով մահացած 218 անձից 3-ի ինքնությունը քննությամբ դեռևս հնարավոր չի եղել պարզել, քանի որ նշված անձանց հարազատները դեռևս չեն դիմել և չեն հանձնել դատագենետիկական փորձաքննություն նշանակելու նմուշ՝ անհրաժեշտ նույնականացումը կատարելու համար։

Այն անձինք, ովքեր ունեն պայթյունի դեպքի վայրում գտնված և դրանից հետո անհետ կորած հարազատներ և դեռևս չեն դիմել վարույթն իրականացնող մարմնին, ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է դիմել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ պայթյունից զոհված վերոնշյալ 3 մարմինների ինքնությունը պարզելու նպատակով։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նախորդ Լուրը

Հաքան Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան գործընթացներին

Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Այլ Լուրեր

Հասարակություն

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ օր 5-րդ

15/06/2026
Հայաստան

ԵՄ-ն կքննարկի, թե ինչպես աջակցել Հայաստանին ռուսական ճնշումների պայմաններում. Կայա Կալաս

15/06/2026
Ադրբեջան

Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Հարավային Կովկասի հետ կապված հարցեր

15/06/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ օր 5-րդ

15/06/2026

ԵՄ-ն կքննարկի, թե ինչպես աջակցել Հայաստանին ռուսական ճնշումների պայմաններում. Կայա Կալաս

15/06/2026

Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Հարավային Կովկասի հետ կապված հարցեր

15/06/2026

Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու

15/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)